Տարածաշրջան08:30, 31 Մարտ 2017
PKK-ի զինյալներն ամերիկյան զրահամեքենաների ուզեկցությամբ զորահանդես են անցկացրել

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալներն Իրաքի Քիրքուք քաղաքում ամերիկյան արտադրության 2 զրահամեքենաների ուղեկցությամբ զորահանդես են անցկացրել:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` մարտի 29-ին տեղի ունեցած միջոցառման լուսանկարում երևացող զրահամեքենաներն այս պահին ԱՄՆ-ի բանակում սպառազինության մեջ ամենաշատ կիրառվող մեքենաներից են:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ հայտնի չէ, թե դրանք ինչ ճանապարհով են հայտնվել Թուրքիայում ահաբեկչական հայտարարված կազմակերպության ձեռքում:
Նշվում է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի նպատակով ԱՄՆ-ն այդպիսի զրահամեքենաներ տրամադրել է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ին, որոնց հիմնական մասը կազմում են Սիրիայի քրդերի` «Ժողովրդի պաշտպանության ուժեր» (YPG-ԺՊՈՒ) կոչվող զինված ջոկատները: Չի բացառվում նաև, որ PKK-ի զինյալներն այդ զրահամեքենաները վերցրած լինեն հարակից տարածքներում պարտության մատնված ու նահանջած ԻՊ-ի գրոհայիններից:
Հիշեցնենք, որ վերջին ժամանակներում Քիրքուքում իրենց դիրքերն ամրապնդած քրդերի պահանջով մարտի 28-ին քաղաքի խորհրդի կողմից կայացված որոշման համաձայն պաշտոնական շենք-շինությունների վրա Իրաքի դրոշի հետ միասին բարձրացվել է նաև Իրաքի քրդական ինքնավարության դրոշը:
Այս առիթով հայտարարություն էր տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը` անընդունելի համարելով Քիրքուքի քաղաքային խորհրդում կայացված որոշումը:
Հայտարարության մեջ նշվել էր, որ որոշումը կայացվել է միակողմանի՝ անտեսելով խորհրդի թուրքմեն և արաբ անդամների բոյկոտը:
Քիրքուքը, որը խոշորագույն գազա-նավթային հանքավայրերից է, մշտապես եղել է հիմնականում արաբների, քրդերի և թուրքոմանների կռվախնձորը: Այն ընդգրկված է Իրաքի վիճելի տարածքների մեջ և համարվում է Բաղդադի, Էրբիլի և Անկարայի միջև գոյություն ունեցող հակասությունների պատճառ:
Քիրքուքի խնդիրը գլուխ բարձրացրեց նաև իրաքյան հակամարտության ժամանակ (2014 թ.), երբ քրդերն, օգտվելով ստեղծված իրավիճակից, ամբողջովին վերցրեցին այն՝ հայտարարելով Իրաքյան Քուրդիստանի անբաժանելի մաս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |