Տնտեսական08:40, 01 Ապրիլ 2017
Թուրքիայի համախառն ներքին արդյունքը 2016թ. աճել է 2.9 տոկոսով

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (ԹՎԸ-TÜİK) տեղեկություններ է հրապարակել 2016թ. երկրի տնտեսական զարգացման ցուցանիշների վերաբերյալ:
Թուրքական «Ahaber» լրատվակայքի փոխանցմամբ՝ 2016 թվականին Թուրքիայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2015-ի համեմատ աճել է 2.9 տոկոսով: 2016թ. ՀՆԱ-ն կազմել է 2 տրիլիոն 590 մլրդ 517 մլն թուրքական լիրա (այսօրվա փոխարժեքով՝ շուրջ 719 մլրդ 588 մլն դոլար-խմբ.): Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 32.676 թուրքական լիրա կամ 10.807 դոլար:
Գյուղատնտեսական ոլորտում ավելացված արժեքը 2016թ. նվազել է 4.1 տոկոսով, սպասարկման ոլորտում՝ 0.8 տոսկոսով: Արդյունաբերության ոլորտում այս ցուցանիշը աճել է 4.5 տոկոսով, շինարարության ոլորտում՝ 7.2 տոկոսով:
2016թ. տնային տնտեսության վերջնական սպառման ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 2.3 տոկոսով, իսկ պետական հիմնարկների վերջնական սպառման ծախսերն աճել են 7.3 տոկոսով: 2016թ. ապրանքների և ծառայությունների արտահանումը նվազել է 2 տոկոսով, իսկ ներմուծումը աճել է 3.9 տոկոսով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |