Իրավական14:03, 03 Ապրիլ 2017
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչ այժմ ձերբակալվել է 113.260 մարդ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ մինչև հիմա գյուլենականների հետ կապ ունենալու մեղադրանքով Թուրքիայում բերման է ենթարկվել 113.260 մարդ: Ըստ թուրքական «Mynet.com» լրատվամիջոցի` այդ մասին Սոյլուն հայտնել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ նախարարի տվյալների`այս պահին գյուլենականների հետ կապ ունենալու մեղադրանքով կա 47.155 կալանավորված, որից 10.732-ը ոստիկան է, 7463-ը զինվորական (այդ թվում՝ 168 գեներալ), 2.575-ը դատավոր և դատախազ, 26.177 հազարն էլ՝ քաղաքացիականներ, 208-ն էլ գործարարներ: Եվս 863 հոգի էլ փախուստի մեջ են գտնվում:
Սոյլուի խոսքերով բերման ենթարկվածներից 23.861 մարդ ազատ է արձակվել, ազատ արձակված ևս 41.499 անձանց վերաբերյալ պայմանական պատիժ է կիրառվել:
Հիշեցնենք, որ իսլամի քարոզիչ , ամերիկաբնակ Ֆեթթուլահ Գյուլենը մեղադրվում է Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Թուրքական իշխանությունները ԱՄՆ-ից պահանջում են նրա արտահանձնումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |