Ցեղասպանություն13:50, 05 Ապրիլ 2017
Գարո Փայլանը բարձրացրել է Թուրքիայի արտգործնախարարության արխիվի հարցը
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ- HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը հետաքրքրվել է արտգործնախարարության արխիվների ճակատագրով:
Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի համաձայն՝ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին ուղղված գրավոր հարցմամբ Փայլանը մասնավորապես ցանկացել է իմանալ, թե ինչ փուլում են ԱԳՆ-ի արխիվների թվայնացման աշխատանքները և ադյոք դրանց մի մասը վնասվել, ոչնչացվել է:
Հայ պատգամավորը նաև փորձել է պարզել, թե կան արդյոք այդ արխիվներում Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանն ընդգրկող (մինչև 1919թ.) փաստաթղթեր:
Փայլանը հիշեցրել է, որ ԱԳՆ-ի կողմից նախկինում արված հայտարարության համաձայն՝ մինչև 2015թ. պետք է թվայնացվեր նախարարությանը պատկանող շուրջ 25 մլն փաստաթուղթ: Սակայն մինչ օրս այդ աշխատանքները չեն ավարտվել:
«Եթե նույնիսկ մի կողմ թողնենք այն, որ արխիվը նշանակված ժամկետում չի բացվել, նաև տեղեկություններ են ստացվել, որ այդ արխիվի աշխատակիցների մի մասը հեռացվել է աշխատանքից՝ գյուլենական լինելու մեղադրանքով: Իսկ այդ ընթացքում արխիվային փաստաթղթերի մի մասը ոչնչացվել է: Բացի այդ, լուրեր են ստացվել, որ արխիվի հետ կապված աշխատանքները արդեն բավական ժամանակ դադարեցվել են, իսկ շենքը, որտեղ գտնվում են փաստաթղթերը, լցվել է ջրով, ինչի արդյունքում արխիվը մեծ վնասներ է կրել»:
Փայլանը իր գրավոր հարցման մեջ բարձրացրել է մասնավորապես հետևյալ հարցերը.
-Արդյոք շարունակվում են արխիվների թվայնացման աշխատանքները, այս պաիհին նախագիծը ի՞նչ փուլում է, թվայնացման աշխատանքների ո՞ր մասն է ավարտվել:
- Ինչու՞ արխիվները չբացվեցին նախատեսված ժամկետներում:
- Ե՞րբ կավարտվեն գաղտնի համարվող փաստաթղթերի գնահատման աշխատանքները և ե՞րբ դրանք հասանելի կդառնան ուսումնասիրողներին:
- Ճի՞շտ են արդյոք լուրերն այն մասին, թե աշխատակիցները ոչնչացրել են արխիվի մի մասը: Եթե դա ճիշտ ա, ապա արխիվի ինչքա՞ն մասն է ոչնչացվել: Հայտնի՞ է արդյոք, թե հատկապես որ փաստաթղթերն են ոչնչացվել:
- Արդյո՞ք ճիշտ է, որ արխիվի շենքը լցվել է ջրով և փաստաթղթերը վնասվել են: Եթե դա ճիշտ է, ապա փաստաթղթերի ո՞ր մասն է վնասվել ու դարձել օգտագործելու համար ոչ պիտանի:
- Ինչու՞ է արխիվի փաստաթղթերի ժամանակագրությունը սկսվում 1919թ.-ից:
- Չնայած նշվում է, որ այդ արխիվը սկսվում է 1919թ.-ից, որոշ պաշտոնյաները հայտնում են, որ արխիվում կան նաև փաստաթղթեր, որոնք վերաբերում են մինչ 1919թ. -ին: Արդյո՞ք այդ արխիվում կան նաև օսմանյան շրջանի արտգործնախարարությանը (Osmanlı Hariciye Nezareti) պատկանող փաստաթղթեր, որոնք տեղ չեն գտել կառավարության օսմանյան արխիվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |