Տնտեսական09:31, 05 Ապրիլ 2017
Ակնկալվում է, որ այս տարի Թուրքիա կայցելի շուրջ 38 մլն զբոսաշրջիկ

Թուրքիայի զբոսաշրջային գործակալությունների միության նախագահ Բաշարան Ուլուսոյը հայտարարել է, որ այս տարի զբոսաշրջիկների թվի կտրուկ աճ է ակնկալվում:
«Ոլորտի բոլոր կառույցները պատրաստ են 2017թ.-ին: Ակնկալում ենք, որ տարվա ընթացքում շուրջ 38 մլն զբոսաշրջիկ կունենանք: Ռուսական և ուկրաինական շուկայում դրական զարգացումներ են նկատվում: Բրիտանական շուկայում որևէ խնդիր չունենք: Միջին Արևելքում ևս դրությունը դրական է: Որոշ խնդիրներ կան եվրոպական երկրների հետ, բայց մենք աշխատում ենք նաև դրանց լուծման ուղղությամբ», - նշել է Ուլուսոյը:
Ըստ նրա՝ Պարսից ծոցի երկրների զբոսաշրջիկները հիմնականում այցելում են Ստամբուլ և Սև Ծովի արևելյան ափերին գտնվող հանգստավայրեր, ինչպես նաև՝ Բուրսա և Յալովա: Ռուս զբոսաշրջիկները նախընտրում են Անթալիան, Իզմիրը, Անկարան, Ստամբուլը: Իսրայելցիներն ամենից հաճախ լինում են Անթալիայում, Ստամբուլում և Մուղլայում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի մեկնող զբոսաշրջիկների թիվը 2015-ի համեմատ 2016-ին նվազել էր 30 տոկոսով՝ կազմելով 25.35 մլն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |