Հոդված13:19, 06 Ապրիլ 2017
«Карабах» մակնշմամբ թուրքական լոլիկի հետքերով (լուսանկարներ)

Նախօրեին (05.04.2017) newsbook.am լրատվական կայքում hրապարակվել էր «Թուրքական լոլիկների վրա Ղարաբաղ է մակնշված» վերտառությամբ հոդված, որտեղ պատմվում էր հետևյալի մասին.
Արարատի մարզի Հովտաշատ գյուղի շուկայում հանդիպել են թուրքական լոլիկներով բեռնված արկղեր, որոնք մակնշված են եղել ռուսերեն գրությամբ «Карабах»:
Այս տեղեկությունից հետո Ermenihaber.am-ը փորձել է պարզել հայկական շուկայում հայտնված լոլիկի իրական ծագումն ու հատկապես «Карабах» մակնշման դրդապատճառները:
Լուսանկարում երևացող լոլիկի արկղերի վրա նշված հեռահոսահամարով Ermenihaber.am-ը կապ հաստատեց Թուրքիայի Անթալիա քաղաքում գրանցված «Şahtu Tarım Ürünleri» (Շահթու գյուղմթերքներ) ընկերության տնօրինության հետ:
Արդյունքում պարզվեց, որ այդ ընկերությունը գործում է ընտանեկան բիզնեսի շրջանակներում: Մեզ հետ զրույցում տիկին Սևդա ներկայացած կինը տեղեկացրեց, որ իր ամուսնու հետ միասին հանդիսանում է վերոնշյալ ընկերության սեփականատերը: Ամուսինը թուրք է, իսկ կինը՝ ադրբեջանցի: Սևդան մեզ հայտնեց, որ իր ընտանիքին պատկանող կազմակերպությունը թուրքական գյուղմթերք է արտահանում տարբեր երկրներ (Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա և այլ երկրներ):
Մեր այն հարցին, թե ինչու է լոլիկի մակնշումը ռուսերեն գրությամբ «Карабах», տիկին Սևդան պարզաբանեց, որ «Ղարաբաղ» անվանումը իրենց ընկերության ապրանքանիշն է: Իսկ ռուսալեզու մակնշումը պայմանավորված է նրանով, որ տվյալ խմբաքանակը ուղարկվում է նախկին ԽՍՀՄ մի քանի երկրներ, որտեղ տիրապետում են ռուսերենին:
Սեփականատերերը նաև նշեցին, որ իրենց գյուղմթերքը դեռ չեն արտահանել Հայաստան, բայց փոխշահավետ հետաքրքրության դեպքում պատրաստ են հայկական շուկայի հետ ևս աշխատել՝ որպես միջնորդ տարբերակ առաջարկելով Վրաստանի տարածքը:
Ի պատասխան մեր այն պայմանական դիտարկմանը, թե «Карабах» ապրանքանիշով թուրքական լոլիկը հայկական շուկայում բարեհաճ ընդունելության չի արժանանա և վաճառքի տեսանկյունից կարող է խնդիրներ հարուցել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ Հայաստան ուղարկվելիք խմբաքանակը կարող են այլ մակնշումով ուղարկել:
Սա այն ամենն էր, ինչ հեռախոսակապի միջոցով հնարավոր եղավ պարզել Արարատի մարզի Հովտաշատ գյուղում հայտնված թուրքական լոլիկների ծագման մասին: Քանի որ սեփականատերերը նշեցին, որ դեռ չեն աշխատել հայկական շուկայի՝ մասնավորապես հայ ներկրողների հետ, ենթադրվում է, որ «Карабах» լոլիկների հայտնվելը մեր շուկայում մասնավոր դեպք է և մեծածավալ գործարքի բնույթ չի կրում:
Համենայնդեպս, թեկուզև նման կարգի մասնավոր դեպքը կանխելու համար կարևոր անհրաժեշտություն է մնում պատկան մարմինների զգոնությունն ու աչալրջությունը: ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեին արվել է համապատասխան հարցումը և հավանաբար առաջիկայում կլինի պաշտոնական պարզաբանումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:

Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։

Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |