Հասարակական08:49, 06 Ապրիլ 2017
Ավստրալիան զգուշացրել է Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղացիներին
Ավստրալիան ապրիլի 25-ին «Անզակի հիշատակման օրվա» կապակցությամբ Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին զգուշության կոչ է արել:
Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփը հայտնել է, որ Գալիպոլիում իրականացվելիք միջոցառման ընթացքում ահաբեկչական հարձակում է սպասվում։
Ավստրալացի նախարարը մասնավորապես ասել է. «Ավստրալիայի կառավարությունը տեղեկություն է ստացել առ այն, որ ապրիլի 25-ին Գալիպոլիում իրականացվելիք միջոցառումը հնարավոր է ահաբեկիչների թիրախը դառնա»։
Ավստրալիայի իշխանությունները, զգուշության կոչ անելով իրենց քաղաքացիներին, հորդորել են նրանց վերանայել այդ օրերին Ստամբուլ կամ Անկարա գնալու իրենց մտադրությունը, իսկ մեկնելու դեպքում՝ լինել շատ զգոն։
Նշենք, որ Ավստրալիան ամեն տարի` ապրիլի 25-ին, նշում է ANZAC-ի (Ավստրալիայի և Նոր Զելանդիայի զինվորական ստորաբաժանումները Առաջին աշխարհամարտի ժամանակ, որոնք Գալիպոլիում կռվել են օսմանյան ուժերի դեմ և պարտվել) օրը` հիշատակելով այն զինվորներին, որոնք իրենց կյանքը կորցրել են Գալիպոլիում` դաշնակիցների վայրէջքի օրը: Թուրքիայում նույնպես այդ օրը անցկացվում է հիշատակման միջոցառում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |