Իրավական10:31, 06 Ապրիլ 2017
Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացումը կասեցվել է

Թուրքիայի վճռաբեկ դատարանը կասեցրել է Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու պետականացման գործընթացը:
Եկեղեցին պետականացնելու որոշումը կայացվել էր 2016 մարտի 21-ին նախարարների խորհրդի կողմից: Բացի Սուրբ Կիրակոսից կառավարության որոշմամբ պետք է պետականացվեին նաև Դիարբեքիրի Սուրբ Սարգիս եկեղեցին, հայկական կաթոլիկ եկեղեցին, ասորական Սուրբ Աստվածածին եկեղեցին և բողոքական եկեղեցին:
Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը կառավարության որոշումը բողոքարկել էր վճռաբեկ դատարանում:
«Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ դատարանը գործի շրջանակներում հարցում էր ուղարկել պետականացման որոշումն իրականացնող Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությանը՝ պահանջելով պատասխանել եկեղեցու վիճակի, շահագործման տեսակի, մշակութային ժառանգություն լինել-չլինելու և պետականացման նպատակի մասին հարցերին:
Չնայած դատարանը նախարարությունից պատասխան չէր ստացել, ձեռնարկած ուսումնասիրությունների արդյունքում որոշել է կասեցնել պետականացման գործընթացը: Դատարանի որոշման մեջ նշվում է որ եկեղեցին հաշվառված է մշակութային անշարժ արժեքների ցանկում, և կառավարության որոշումը հակասում է մշակութային և բնական արժեքների պահպանության մասին օրենքին: Ըստ դատարանի՝ եկեղեցու պետականացման մասին որոշումը հակասում է նաև Լոզանի պայմանագրին:
Նշենք, որ Լոզանի պայամանագրի համաձայն, Թուրքիայի փոքրամասնություններին (հայերը, հույները և հրեաները՝ խմբ.) տրվել են կրոնական ազատություններ, իսկ Թուրքիան պարտավորվել է պահպանել եկեղեցիները, սինագոգները, գերեզմաններն ու նշյալ փոքրամասնությունների այլ կրոնական հաստատությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |