Տնտեսական07:18, 11 Ապրիլ 2017
ԵՄ-ից Թուրքիայում 137 մլրդ դոլարի ուղղակի ներդրումներ են կատարվել 2005-2016թթ.

Թուրքիայի և Եվրոպայի միջև առկա տնտեսական կապերը բազմակողմանի են և դրանք լիովին դադարեցնել ոչ մի կերպ հնարավոր չէ: Այս ամսին գրում է թուրքական «Milliyet» թերթի թղթակից Յաման Թյորուները՝ Եվրամիություն - Թուրքիա փոխհարաբերությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ ներկայացնելով:
Այսպես, 2012-2016թթ. ԵՄ երկրներից տարեկան շուրջ 32.4 մլրդ մարդ է այցելել Թուրքիա: 2005-2016թթ. ընթացքում Եվրամիության անդամ երկրները Թուրքիայում 137 մլրդ դոլարի ուղղակի ներդրումներ են կատարել: Վերջին տարիների ընթացքում այդ ներդրումներից շուրջ 35.2 մլրդ մասը կրկին դուրս է բերվել Թուրքիայից:
ԵՄ-Թուրքիա առևտրաշրջանառության ծավալն անցյալ տարի կազմել է 341.2 մլրդ դոլար: Ընդ որում, դրանից 142.6 մլրդ դոլար կազմող մասը գոյացել է Թուրքիայից դեպի ԵՄ երկրներ կատարված արտահանումների հաշվին:
Թյորուները նշում է նաև, որ թեև միջազգային վարկանիշային «Moody's» ընկերությունը չափազանց ցածր է գնահատել Թուրքիայի վարկունակությունն ու օտարերկրյա ներդրումների համար գրավչությունը, սակայն այդ գնահատականը իրականում որոշիչ նշանակություն չի ունեցել երկրի տնտեսական վիճակի համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |