Միջազգային08:53, 11 Ապրիլ 2017
Թուրք վերլուծաբանի անդրադարձը ղարաբաղյան խնդրին՝ Ռուսաստան-ԱՄՆ մրցակցության համատեքստում
ԱՄՆ-ի օդային հարձակումը Սիրիայի կառավարական զորամասի վրա արևմտյան լրատվամիջոցների կողմից տարբեր կերպ մեկնաբանվեց: Որոշների պնդմամբ՝ ԱՄՆ-ն կրկին ստանձնում է «ժանդարմի» նախկին դերը, իսկ որոշների համոզմամբ՝ պատերազմը միակ ելքն է ներքին ճգնաժամը հաղթահարելու համար:
Թուրք վերլուծաբան Աբդուլլահ Մուրադօղլուն հարցը դիտարկում է երեք գերտերությունների՝ ԱՄՆ-ի Չինաստանի և Ռուսաստանի միջև ռազմաարդյունաբերության մեջ առկա մրցակցության համատեքստում:
Թուրքական «Yenisafak» թերթի կայքում հրապարակված հոդվածում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ռազմական ծախսերը (600մլրդ) 84 միլիարդ դոլարով ավելացնելու մասին: ԱՄՆ-ի ռազմական ծախսերին հատկացված գումարը նույնքան է, որքան մնացած բոլոր երկրների ռազմական ծախսերը միասին վերցրած: Ռազմական ոլորտին տրամադրվող գումարով 2-րդ երկիրը Չինաստանն է, որը ոլորտին հատկացնում է տարեկան 215 միլիարդ դոլար: Ռուաստանը 3-րդ է՝ 2017-ի բյուջեով մոտ 80 միլիարդ է հատկացվել:
Մուրադօղլուն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այս 3 երկրները մրցակցում են նաև որպես համաշխարհային զենքի մոնոպոլիստներ: Նա նշում է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ից հետո երկրորդն է զենքի արտահանման քանակով և զենք է մատակարարում ԱՄՆ-ի հետ ոչ բարեկամ երկրներին: Ըստ նրա՝ աշխարհում խնդիրներ կան որոնք կարող են տեղական, տարածաշրջանային և ավելի մասշտաբային պատերազմների պատճառ դառնալ: Այդպիսիք են Մակեդոնիան և Կոսովոն՝ Բալկաններում, Հյուսիսային Կորեան՝ Հարավ-արևելյան Ասիայում, Իրաքը, Սիրիան և Յեմենը՝ Մերձավոր Արևելքում և Ղարաբաղը՝ Կովկասում:
Հեղինակը նշում է, որ Ռուսաստանը զենքի հիմնական մատակարարն է Ղարաբաղյան հակամարտության կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին, որոնք երկար տարիներ պատերազմի մեջ են: «Քանի դեռ Ռուսաստանը երկու երկրներին զենք է վաճառում, արդյո՞ք կցանկանա, որ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվի»,-հարցնում է Մուրադօղլուն՝ հարցի պատասխանը թողնելով ընթերցողին:
Իսկ ԱՄՆ-ն միայն 2005 թվականին 22 միլիարդ դոլարի զենք է վաճառել Իրաքին: Վերադառնալով Սիրիայում կառավարական զորամասի ռմբակոծմանը՝ նա նշում է, որ այդ հարձակման ժամանակ քննության ենթարկվեցին ռուսական S-300 և S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք Ռուսաստանը տեղակայել էր Սիրիայում:
Այսպիսով Մուրադօղլուն եզրակացնում է, որ Թրամփի նախընտրական կարգախոսը «Նախ՝ Ամերիկան», ոչ թե նշանակում է պասիվություն աշխարհում, այլ հակառակը՝ ԱՄՆ-ն ցանկանում է ավելի գործուն և վերահսկող դեր ստանձնել: Հատկապես, եթե դրան գումարվում է նաև ներքին խնդիրները արտաքինի հաշվին հաղթահարելու ցանկությունը:
Ըստ Մուրադօղլուի՝ աշխարհը վերածվում է պատերազմի դաշտի, իսկ միջազգային համակարգը իր բոլոր հաստատություններով սպառել է իրեն և վաղուց կորցրել խնդիր լուծելու ունակությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |