Իրավական12:55, 11 Ապրիլ 2017
Ընդդիմադիր թերթի լրագրողներին Թուրքիայում պահանջում են ցմահ դատել

Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունն ավարտել է ընդդիմադիր «Zaman» թերթի ղեկավար կազմի և հոդվածագիրների նկատմամբ հետաքննության մեղադրական եզրակացությունը:
Դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության վարչությունը 30 կասկածյալի նկատմամբ, որոնիցի 21-ը կալանավորված է, Թուրքիայում հեղաշրջման փորձ անելու և «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանք է ներկայացրել:
Ինչպես տեղեկացնում է իշխանամետ «Sabah» թերթի կայքը, մեղադրականում պահանջվել է կասկածյալներին «Սահմանադրական կարգը խախտելու», «Մեջլիսի և Թուրքիայի հանրապետության կառավարությունը վերացնելու կամ գործունեությունը խափանելու փորձի» համար դատապարտել եռակի ցմահ ազատազրկման, իսկ «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» համար՝ 7.5-ից 15 տարվա ազատազրկման:
Մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան, որը 15-օրյա ժամկետում կամ պետք է ընդունի, կամ մերժի այն: Ընդունելու դեպքում կասկածյալները կհայտնվեն մեղադրյալի աթոռին:
Հիշեցնենք, որ «Zaman» թերթը փակվել էր 2016 թվականին: Այն համարվում էր իսլամի հայտնի քարոզիչ ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած շարժման լրատվական օրգանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |