Մշակութային13:49, 12 Ապրիլ 2017
Թուրքիայի մշակույթի նախարարությունը գրաքննության է ենթարկել Դերսիմի կոտորածների մասին պատմող ֆիլմը
Թուրքիայի մշակույթի նախարարությունը գրաքննության է ենթարկել ռեժիսոր Քազըմ Օզի «Ոսկի» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է ապրիլի 11-ին Ստամբուլի կինոփառատոնի շրջանակներում:
Ռեժիսորը նախարարությանը որոշումը բողոքելու համար յուրատեսակ քայլի է դիմել: Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը, ցուցադրման ընթացքում այն դրվագների ժամանակ, որոնք նախարարության պահանջով հանվել են, էկրանը սևացել է, իսկ վրան հայտնվել է հետևյալ գրությունը. «Այս դրվագը չեք կարող դիտել, քանի որ Թուրքիայի Հանրապետության մշակույթի նախարարության կինոյի գլխավոր վարչության խորհուրդը դրանք վիճելի է համարում»:
Ֆիլմի ցուցադրությունից հետո ռեժիսորը, մեկնաբանելով իր բողոքի ակցիան, նշել է, որ կատարվածը ինչ-որ բանի նախանշանն է: «Կինոյում մութ շրջան է սկսվում, որի դեմ պետք է պայքարենք: Նախարարությունը, որը հենց ինքն է աջակցել ֆիլմի ստեղծման համար, ցույց է տալիս, թե որքան «ժողովրդավար» է իշխանության պահանջները իրականացնելու ուղղությամբ: Էկրանը սևացնելով ցանկանում էի բացահայտել, որ գրաքննություն է եղել»:
Ֆիլմը պատմում է Ժանի մասին: Նա գնում է մի երգի հետքերով, որը իր համար երգում էր 1938 թվականի Դերսիմի կոտորածներից փրկված տատիկը՝ Զարիֆեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |