Հասարակական14:01, 13 Ապրիլ 2017
«Այո» ասելու դեպքում Թուրքիան իրեն կդատապարտի Էրդողանի բռնապետությանը:
Բրիտանական հայտնի «Economist»-ը անդրադարձել է Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
«Թուրքիայում շարունակվում է բռնապետությունը» հոդվածում մասնավորապես ասվում է, որ սահմանդրական փոփոխություններ իրականացնելու` այսինքն կառավարման նախագահական համակարգին անցում կատարելու դեպքում երկրում կշարունակվի պահպանվել «առկա բռնապետական ռեժիմը»:
Ըստ հոդվածի` Թուրքիան վերջին տարիներին Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատճառով հետընթաց է ապրել:
«Երկիրը կարող է դեմ հանդիման մնալ խորհրդարանի կողմից շատ քիչ սահմանափակվող իրավունքներով 21-րդ դարի սուլթանի հետ: «Այո» ասելու դեպքում Թուրքիան կարող է իրեն դատապարտել Էրդողանի բռնապետությանը: Իսկ ոչ-ը` թուրքերին հնարավորություն կտա Էրդողանի իշխանությունը սահմանափակել»:
Հոդվածում շեշտվում է նաև, որ չնայած իշխանության եկած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը սկզբնական շրջանում թե տնտեսական, թե քաղաքական զարգացման տեսանկյունից շատ գործ արեց, այնուամենայնիվ, վերջին տարիներին նրանց վարած քաղաքականությունում մի շարք բացթողումներ կան: Սիրիայում կռվող ջիհադականները և քուրդ զինյալները Թուրքիայի հետ պատերազմական իրավիճակում են գտնվում: Բացի դրանից երկրի վրա բացասական ազդեցություն է թողել 2016թ. տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը, որի իրականացման մեջ կասկածվում է ամերիկաբնակ իսլամի քարոզիչ Ֆեթթուլահ Գյուլենը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |