Տնտեսական09:59, 13 Ապրիլ 2017
ՏՀՏ զագացման առումով Թուրքիան 70-րդն է 175 երկրների շարքում

«Հեռահաղորդակցության միջազգային միության» (ITU) 2016թ. «Տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման ինդեքս» խորագրով զեկույցի համաձայն՝ Թուրքիան 175 երկրների ցանկում 70-րդ տեղում է: Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ 2015թ. համեմատ Թուրքիան այս ցուցակում նահանջել է մեկ հորիզոնականով:
Իսկ նույն զեկույցի մեկ այլ՝ «ՏՀՏ հասանելիության» ինդեքսում այս երկիրը զբաղեցրել է 81-րդ հորիզոնականը՝ կրկին նախորդ տարվա համեմատ նահանջելով մեկ քայլով: Համեմատության համար նշենք նաև, որ 2007թ. Թուրքիան ՏՀՏ զարգացման ինդեքսում 57-րդ տեղում էր: Աղբյուրի համաձայն՝ Թուրքիան այս ցուցանիշով հավասարվել և նույնիսկ զիջում է աֆրիկյան երկրներին:
Թուրքիայում արագորեն նվազում է ֆիքսված հեռախոսակապի օգտատերերի թիվը: Եթե 2014թ. երկրում ֆիքսված հեռախոսակապից օգտվում էր բնակչության 16.5 տոկոսը, ապա 2015թ. այդ ցուցանիշը կազմել է 15 տոկոս, իսկ 2016թ. երկրորդ կեսին՝ 14.1 տոկոս: Ընդ որում, այս անկման պատճառների թվում նշվում են ֆիքսված հեռախոսակապի բարձր սակագները, մենաշնորհների առկայությունը և ոլորտի ներկայացուցիչների՝ միայն սեփական շահույթով առաջնորդվելու հանգամանքը:
Բացի այդ, զեկույցում ներգրավված երկրների շարքում ամենաբարձր հարկերը այս ոլորտում՝ շուրջ 43 տոկոս, սահմանված են հենց Թուրքիայում: Թուրքիայում շարժական բջջային կապի սպասարկման վարձը կազմում է յուրաքանչուր քաղաքացուն բաժին ընկնող ազգային եկամտի շուրջ 2 տոկոսը: Կատարված հաշվարկների համաձայն՝ նվազագույն աշխատավարձ ստացող միջին վիճակագրական ընտանիքը Թուրքիայում բջջջային կապի և ֆիքսված ինտերնետ սպասարկման դիմաց ամսական վճարում է իր աշխատավարձի շուրջ 9.2 տոկոսը:
Բջջային կապի բաժանորդների թիվը 2016թ. երրորդ քառորդում հասել է 74.4 մլն (բնակչության 64.6 տոկոսը): Թուրքիայում յուրաքանչյուր երկրորդ տանը համակարգիչ չկա: Ինտերնետից օգտվում է բնակչության 61.2 տոկոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |