Իրավական10:31, 14 Ապրիլ 2017
Թուրքիայի դատախազությունն արգելել է քրդամետ կուսակցության բրոշյուրները

Թուրքիայի Չուքուրջայի հանրապետական գլխավոր դատախազությունը արգելել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) քրդերեն բրոշյուրները:
Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ կուսակցությունը բրոշյուրները տպագրել էր ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի դեմ քարզչության նպատակով: Ըստ Թուրքիայի դատախազության՝ բրոշյուրները «ահաբեկչական խմբավորումների օգտին քարոզչություն» են պարունակում են:
«Demokrathaber»-ը, ներկայացնելով դատախազության գնահատականները բրոշյուրի բովանդակության վերաբերյալ, հայտնում է, որ բրոշյուրում ԺԴԿ-ի համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի կալանավորման վերաբերյալ քննադատությունը, դատախազությունը սխալ թարգմանելու հետևանքով այլ կերպ է ներկայացրել: Անդրադառնալով բրոշյուրում քրդական կազմակերպութունների փակման մասին տեղեկություններին՝ դատախազությունը նշել է, թե դրանք լրատվական կազմակերպություններ են եղել, որոնք փակվել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ սերտորեն կապված լինելու պատճառով:
Բրոշյուրում «Ջիզրեն, Սուրը, Նուսայբինը, Շըրնաքը, Սիլվանը, Իդիլը և Յուքսեքովան ավերեցին» ու «Ռոբոսկիում և Ջիզրեում տեղի ունեցած հանցագործությունների գործով դատական վճիռ չկայացվեց» նախադասությունները դատախազության կողմից բոնորոշվել են իբրև «քարոզչություն ահաբեկչական կազմակերպությունների օգտին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |