Իրավական11:39, 14 Ապրիլ 2017
Թուրքիան կրոնի ազատությունը սահմանափակող երկրների ցանկում է
Ապրիլի 11-ին ամերիկյան «PEW» հետազոտական ընկերությունը կրոնի ազատության վերաբերյալ զեկույց է հրապարակել, որում ամփոփվել են 198 պետություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքները:
Թուրքական «evrensel.net» լրատվակայքի համաձայն՝ 2015թ. վերաբերյալ կազմված զեկույցում Թուրքիան տեղ է գտել կրոնի ազատությունն ամենից շատ սահմանափակող երկրների շարքում: Ուսումնասիրությանը մասնակցող երկրները դասակարգվել են ըստ «պետության կողմից կրոնի սահմանափակումների» և «հասարակության շրջանում կրոնով պայմանավորված թշնամանքի դրսևորումների»:
Պետության կողմից կրոնի սահմանափակումների հաճախականության առումով Թուրքիան առաջատարների ցուցակում է: Կրոնի ազատության ոտնահարման դեպքերի առումով բարձր ցուցանիշ գրանցած երկրների ցանկում, բացի Թուրքիայից, տեղ են գտել ևս 22 երկիր, որոնց թվում՝ Իրաքը, Սիրիան, Իրանը, Չինաստանը և Սաուդյան Արաբիան:
Իսկ հասարակության շրջանում կրոնով պայմանավորված թշնամանքի չափանիշի համաձայն՝ Թուրքիան ներառվել է «բարձր» ցուցանիշ ունեցող երկրների խմբում: Այս խմբում են ընդգրկվել նաև Սոմալին, Լիբիան, Անգլիան, Սաուդյան Արաբիան և Գերմանիան:
Աշխարհի մասշտաբով պետության կողմից կրոնական սահմանափակումներն ու ճնշումներն ամենից շատ տարածված են հատկապես Միջին Արևելքի տարածաշրջանում և Հյուսիսային Աֆրիկայում: Կրոնի ազատության սահմանափակումներ հանդիպում են այս տարածքում գտնվող երկրների 95 տոկոսում:
«PEW»-ի զեկույցի համաձայն՝ 2015թ. Եվրոպայի 45 երկրներում գրանցված հասարակական միջադեպերի թիրախում են գտնվել հրեաները (33 երկրում), մուսուլմանները (32 երկրում) և քրիստոնյաները (21 երկրում):
Ողջ աշխարհում գրանցվող կրոնական սահմանափակումները գնահատվել են 10 բալանոց սանդղակով: Ըստ այդմ՝ ամենից շատ նման դեպքերը գրանցվել են Միջին Արևելքում (միջին ցուցանիշը՝ 5.9 միավոր), իսկ ամենաքիչը՝ Ամերիկայում (միջին ցուցանիշը՝ 1.7 միավոր):
Թուրքիայի դեպքում իշխանությունների կողմից կատարվող սահմանափակումների համար այդ ցուցանիշը կազմել է 6.8 միավոր, իսկ հասարակության մեջ կրոնով պայամանվորված թշնամանքի դրսսևորումների առումով՝ 6.2 միավոր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |