Իրավական07:49, 15 Ապրիլ 2017
Սկանդալային գրառում և հետաքննություն Թուրքիայում. նախահանրաքվեական կրքեր
Սոցցանցերում սկանդալային հրապարակմամբ հանդես եկած Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակցի դեմ հետաքննություն է սկսվել: Թուրքական «mynet.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ իշխող կուսակցության կողմնակից Օմեր Աքբայրաքը Facebook-ում կատարված գրառումով դժգոհել է ընդդիմադիր «ժողովրդահանրապետական» կուսակցությունից (ԺՀԿ - CHP)՝ ասելով.
«Սիրելի ընկերներ, ԺՀԿ-ն բացահայտորեն պատերազմ է հայտարարում և այս առումով պատրաստ է ամեն ինչի: Մեջլիսում նրանց ողջ ագրեսիան, խոսքն ու գործողությունները ուղղված են «այո» ասողների դեմ: Ապրիլի 17-ին, երբ մենք հաղթանակ տոնենք, սրանց կանայք ու աղջիկները որպես ավար հալալ կլինեն «այո» ասողներին»:
Գրառումը բուռն արձագանք է գտել կայքի թուրքական տիրույթում, որոշ ժամանակ անց Աքբայրաքը հարկադրված է եղել ջնջել այն:
Հավելենք նաև, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) բազմաթիվ ներկայացուցիչներ աջակցություն են հայտնել Օմեր Աքբայրաքին՝ թիրախավորելով ԺԴՀ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին: Օգտատերերից մեկը գրել է, թե Քըլըչդարօղլուի ընտանիքի բոլոր կանայք ու աղջիկները ևս հալալ են «այո» ասողներին:
ԺՀԿ-ի ներկայացուցիչ Ալի Շեքերը Օմեր Աքբայրաքի դեմ հայց է ներկայացրել Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազություն՝ իր վերոնշյալ գրառմամբ հասարակության մեջ քեն ու թշնամանք հրահրելու, վիրավորելու և սպառնալու մեղադրանքով:
Հայց է ներկայացվել նաև Օսմանիե նահանգի Դյուզիչիի քաղաքապետ Օքքեշ Նամլըի դեմ, ով հայտարարել էր, թե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում դեմ քվեարկող քաղաքացիներին հեռացնելու է աշխատանքից: Նամլըն մեղադրվել է պաշտոնական դրքի չարաշահման և քաղաքացիներին վիրավորելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |