Իրավական12:03, 21 Ապրիլ 2017
Թուրքիայում որոշել են սպանված հայ զինվորի ընտանիքին 10.900 դոլար փոխհատուցում վճարել

Թուրքական դատարանը որոշում է կայացրել 40000 թուրքական լիրա (10900 դոլար) փոխհատուցում վճարել այդ երկրի զինված ուժերում պարտադիր ծառայության ժամանակ սպանված հայազգի Սևակ Բալըքչըի ընտանիքին:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` ավելի վաղ Սևակի ընտանիքը փոխհատուցման պահանջով հայց էր ներկայացրել դատարան: Անկարայի զինվորական դատարանը ընտանիքին ընդհանուր առմամբ 40000 լիրա փոխհատուցում վճարելու որոշում է կայացրել` 16000-ական լիրա Սևակի ծնողներին Անի և Կարապետ Բալըքչըներին, ևս 8000-ը քրոջը` Լերնա Բալըքչըին:
Բալըքչը ընտանիքի փաստաբան Ջեմ Հալավուրթը այս որոշումը բողոքարկել է բարձրագույն դատարանում: Հալավուրթը բողոքը հիմնավորել է նրանով, որ փոխհատուցման համար որոշված գումարի չափը շատ ավելի փոքր է, քան սովորաբար որոշվում է նմանատիպ դատավարությունների ժամանակ:
Հիշեցնենք, որ Սևակ Բալըքչըն սպանվել էր 2011թ. ապրիլի 24-ին թուրք զինվոր Քըվանչ Աղաօղլուի արձակած հրազենային կրակից: Պաշտոնական վարկածի համաձայն, Աղաօղլուն դիտավորյալ սպանություն չի կատարել, այլ' զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով է սպանել Սևակին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |