Միջազգային09:07, 21 Ապրիլ 2017
Գերմանիան կրկին զգուշացրել է Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին

Գերմանիան թարմացրել է Թուրքիա այցելող իր քաղաքացիներին ուղղված նախազգուշացումը: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` Գերմանիայի արտգործնախարարությունը իր պաշտոնական կայքում տեղադրված նոր հայտարարությամբ նշել է, որ ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից հետո երկրում բողոքի ցույցեր կարող են տեղի ունենալ` խորհուրդ տալով Գերմանիայի քաղաքացիներին հեռու մնալ այդպիսի միջոցառումներից:
«2017 թվականի ապրիլի 16-ին Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների թեմայով հանրաքվե է անցկացվել: Սպասվում է, որ հանրաքվեի պաշտոնական արդյունքները պետք է հայտարարվեն ապրիլի վերջին: Չի բացառվում բողոքի ցույցերն ու մարդկանց կուտակումները: Թուրքիա այցելողներին խորհուրդ է տրվում հեռու մնալ քաղաքական բնույթի հանրահավաքներից ու մարդկանց մեծ կուտակումներից»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Գերմանիան ավելի վաղ ևս նախազգուշացրել էր Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին, այս անգամ հանրաքվեից առաջ այդ երկրում հնարավոր ներքին լարվածության թեմայով:
Նշենք, որ Թուրքիայում ապրիլի 16-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների հաղթանակից հետո «Ոչ»-ի ճակատը տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր է կազմակերպում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |