Իրավական08:36, 24 Ապրիլ 2017
Թուրքիայում ձերբակալված իտալացի լրագրողին արտաքսել են երկրից

Ապրիլի 9-ին Թուրքիայի Հաթայ (Ալեքսանդրետ) նահանգում ձերբակալված իտալացի լրագրող Գաբրիել Դել Գրանդեն ազատ է արձակվել: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` այդ մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն իտալական «Rai News» հեռուստաալիքի հետ զրույցում:
Աղբյուրը նշում է, որ լրագրողն ապրիլի 24-ին Թուրքիայից արտաքսվել է Իտալիա:
«Գաբրիելե Դել Գրանդեն ազատ է արձակված, նրա հետ խոսել եմ: Նա Իտալիա է վերադառնում: Երջանկություն զգացի, երբ այդ մասին հայտնեցի նրա ընտանիքին: Մենք նրան սպասում ենք: Այս որոշման մասին այս գիշեր ինձ տեղեկացրեց գործընկերս` Մևլութ Չավուշօղլուն»,-ասել է Ալֆանոն:
Արտգործնախարարն ասել է, որ լրագրողին ազատ արձակելու նպատակով իրենք օգտագործել են իրենց ունեցած դիվանագիտական կապերը: Նաև շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել լրագրողի ազատ արձակման գործում:
Իտալացի լրագրողը Թուրքիա էր մեկնել` Սիրիայի քաղաքացիական պատերազմի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծագման մասին իր նոր գրքի համար որոշ նյութեր պատրաստելու նպատակով:
Ավելի վաղ Գաբրիել դել Գրանդեն մի քանի անգամ եղել էր Թուրքիայում նույն գրքի հետ կապված աշխատանքների շրջանակներում: Նա հայտնի է նաև Միջերկրական ծովով գաղթականների հոսքի թեմայով իր ուսումնասիրություններով, որոնք տարիներ շարունակ հրապարակվել են Գրանդեի «Fortress Europe» խորագրով բլոգում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |