Ցեղասպանություն11:05, 24 Ապրիլ 2017
Պաշտոնական Անկարան ցեղասպանությունը հերքող գիրք է հրատարակել
Պաշտոնական Անկարան, հավատարիմ մնալով Հայոց ցեղասպանության ժխտման իր քաղաքականությանը և իրականությունը կեղծելու համար գործի դնելով բոլոր հնարավոր միջոցները, այս անգամ ապրիլի 24-ին, Ցեղասպանությունը հերքող գիրք է հրատարակել:
Ըստ թուրքական «Yenişafak» պարբերականի՝ «Դեպի տեղահանություն տանող ճանապարհը» խորագրով գիրքը իբր թե ներառում է օսմանյան արխիվներից վերցված փաստեր:
Գիրքը հանրությանը ներկայացրել է Թուրքիայի պետական արխիվների տնօրեն Ուղուր Ունալը: Նա նշել է, որ 700 էջից բաղկացած գրքում «ներկայացվում են փաստեր հայերի ապստամբության և հայերի կողմից կազմակերպված մահմեդականների կոտորածների մասին»:
Ունալը տեղեկացրել է նաև, որ օսմանյան արխիվների՝ հայկական հարցին վերաբերող բոլոր փաստաթղթերը շուտով կթվայնացվեն և հասանելի կլինեն ողջ աշխարհին:
Նշենք, որ ապրիլի 24-ին աշխարհի հայությունը հիշատակում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրկանացված շուրջ 1.5 հայի ցեղասպանությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |