Ցեղասպանություն15:59, 24 Ապրիլ 2017
Մեջլիսի հայ պատգամավորի ուղերձը ապրիլի 24-ի կապակցությամբ
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ- HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցության ուղերձ է հղել:
«Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է: Մեծ եղեռնից անցել է 102 տարի: Սակայն այս հողերում կատարված ծանրագույն հանցագործության՝ Հայոց ցեղասպանության հետ մինչև օրս առերեսում տեղի չի ունեցել»,- ըստ ալևիական «Alevinet» լրատվամիջոցի՝ ասել է Փայլանը:
Հայ պատգամավորը վստահություն է հայտնել, որ անցյալում գործված ցեղասպանության հետ առերեսվելը կարող է նպաստել համերաշխության ձևավորմանը Թուրքիայում հասարակության մեջ: Նաև շեշտել է, որ չպետք է մոռանալ, որ հանցագործության անպատժելիությունը կրկնվելու վտանգ է պարունակում և կարող է հենց կրկնության պատճառ դառնալ:
«Եկեք բոլորս միասին կասեցնենք ժխտողականության պատմությունը: Ապահովենք իրական ճշմարտության վերհանումը: Թող բոլոր զոհերի հոգիները հանգչեն խաղաղությամբ»,- եզրափակել է Գարո Փայլանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |