Ցեղասպանություն07:00, 25 Ապրիլ 2017
Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ նախագահի ելույթը քննադատող հայտարարություն է տարածել
Թուրքիայի արտգործնախարարությունը բողոքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ելույթում օգտագործված ձևակերպումների և արտահայտությունների դեմ, թեև, ինչպես հայտնի է, Թրամփը չի խախտել նախորդ նախագահների ձևավորած ավանդույթը և չի օգտագործել Ցեղասպանություն եզրույթը:
Թուրքական «Timeturk.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես այն տեսակետն է արտահայտվել, թե Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առթիվ հրապարակված ԱՄՆ նախագահի ելույթը չափազանց հայամետ է ու միակողմանի, ինչը, ըստ թուրքական կողմի, պայմանավորված է հայկական համայնքի տարիներ շարունակ վարած քարոզչական գործունեությամբ: Թուրքիան կոչ է արել ԱՄՆ-ի կառավարությանը՝ «հարգել երկու կողմերի կրած տառապանքները» և հիշեցրել, որ Ստամբուլի Հայոց պատրիարքարանում այս տարի ևս հարգանքի տուրք է մատուցվել «Առաջին աշխարհամարտի ընթացքում զոհված հայերի» հիշատակին:
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այդ արարողության առթիվ հրապարակած հայտարարությունը արտացոլում է այս հարցում Թուրքիայի դիրքորոշումը», -ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի՝ ապրիլի 24-ի առթիվ հրապարակել էր հետևյալ գրավոր հայտարարությունը:
«Այսօր մենք հիշում և հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր տառապել են Մեծ Եղեռնի՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագությունների ժամանակ: Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին՝ 1915 թվականից սկսած, մեկ և կես միլիոն հայեր արտաքսվեցին, կոտորվեցին և իրենց մահը գտան գաղթի ճանապարհին: Ես միանում եմ Ամերիկայի հայ համայնքին և համայն աշխարհի հայությանը՝ սգալով անմեղ զոհերի հիշատակը և շատ ու շատ ուրիշների տառապանքները:
Մարդկային պատմության այս մութ էջերը վերագնահատելով՝ մենք նաև ողջունում ենք հայ ժողովրդի կենսունակությունը: Նրանցից շատերը նոր կյանք կառուցեցին Միացյալ Նահանգներում և անուրանալի նպաստ բերեցին մեր երկրին, միևնույն ժամանակ փայփայելով հիշողություններ իրենց պատմական հայրենիքի մասին, որտեղ իրենց նախապապերը ստեղծել էին անտիկ դարերի մեծ քաղաքակրթություններից մեկը:
Մենք պետք է հիշենք վայրագությունները, որպեսզի թույլ չտանք դրանց կրկնությունը: Մենք ողջունում ենք ցավալի անցյալի փաստերն ընդունելու ու դրանց հետ հաշվի նստելու ջանքերը, որ ձեռնարկվում են հայերի ու թուրքերի կողմից՝ որպես առավել արդարացի ու հանդուրժողական ապագայի համար հիմքեր նախապատրաստելու հույժ կարևոր քայլ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |