Իրավական14:09, 25 Ապրիլ 2017
Հունաստանը մերժել է Թուրքիայի պահանջը թուրք զինվորականների արտահանձման վերաբերյալ
Հունաստանի վճռաբեկ դատարանը երկրորդ անգամ մերժել է Թուրքիայի պահանջը արտահանձնել ազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած 3 թուրք զինվորականներին (կապիտան Ֆերիդուն Չոբան, կապիտան Աբդուլլահ Յեթիք, կապիտան Սուլեյման Օզքայնաքչը):
Միջանկյալ նշենք, որ ընդհանուր առմամբ 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան էին փախել 8 թուրք զինվորական: Վերջիններս մեղադրվում են ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ:
Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի լրատվական կայքի` մնացած 5 զինվորականների գործերը դատարանն առաջիկա օրերին առանձին-առանձին կքննի:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Հունաստանի գերագույն դատարանը 2017թ. հունվարին որոշում էր կայացրել մերժել նաև Թուրքիայի առաջին պահանջը վերոնշյալ զինվորականներին արտահանձնելու վերաբերյալ: Դատարանի որոշման մեջ նշված է, որ թուրքական կողմը որևէ երաշխիքներ չի տվել, որ Թուրքիայում զինվորականների նկատմամբ տեղի կունենա արդար դատավարություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |