Միջազգային13:43, 25 Ապրիլ 2017
Ռուսաստանի պատվիրակությունը առաջիկա օրերին կմեկնի Թուրքիա

Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Գրուզդևն առաջիկա օրերին կայցելի Թուրքիա: Թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Գրուզդևի գլխավորած պատվիրակությունը գյուղատնտեսական ապրանքների արտահանման խնդրի հետ կապված հանդիպումներ կունենա Թուրքիայում:
Գրուզդևը տեղեկացրել է, որ քննարկումները մասնավորապես կվերաբերեն հացահատիկի արտահանմանը: «Մենք առաջնորդվում ենք այն դիրքորոշմամբ, որ անհրաժեշտ է չեղարկել այս սահմանափակումները: Հանդիպումներ կունենանք, որոնց ընթացքում կքննարկենք այն հարցը, թե դեռ որքան են դրանք շարունակվելու»,- ասել է փոխնախարարը:
Գրուզդևը հիշեցրել է, որ հացահատիկի արտահանման սահմանափակումների վերաբերյալ Թուրքիայի կողմից որևէ պաշտոնական հայտարարություն կամ ռուսական կողմին ներկայացված որևէ պաշտոնական որոշում չի եղել: Եվ նման սահմանափակումների կիրառում որևէ երկրի նկատմամբ հակասում է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին:
Փոխնախարարը նշել է, որ առաջիկա օրերին կայանալիք հանդիպումներից հետո, անհրաժեշտության դեպքում, կարող է կազմակերպվել նաև փոխվարչապետների հանդիպումը:
Հիշեցնենք, որ մարտի վերջին Թուրքիան անակնկալ ձևով դադարեցրել էր Ռուսաստանից հացահատիկի ներկրման արտոնագրի գործունեությունը՝ ի պատասխան Թուրքիայից դեպի Ռուսաստան պոմիդորի և այլ գյուղատնտեսական ապրանքների արտահանման սահմանափակումների:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |