Հասարակական10:23, 26 Ապրիլ 2017
Թուրքիան 4 հորիզոնականով վատացրել է դիրքերը մամուլի ազատության ինդեքսում
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության վերաբերյալ իր ամենամյա զեկույցը:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` 2017 թվականի վարկանիշային ցուցակում Թուրքիան 4 հորիզոնականով զիջել է դիրքերը`180 երկրների շարքում զբաղեցնելով 155-րդ հորիզոնականը: Աղբյուրը նշում է, որ Թուրքիային ընդամենը 4 հորիզոնական է բաժանում ինդեքսի «սև ցուցակում» հայտնվելուց, որտեղ հանգրվանում են այն երկրները, որոնցում մամուլի ազատությունը առավել վատթար վիճակում է: Այս տարի նախորդ տարվա նման Թուրքիան հայտնվել է «լրագրությամբ զբաղվելը դժվար եղող երկրներ»-ի ցանկում:
Նշվում է, որ վերջին 12 տարվա մեջ Թուրքիան մամուլի ազատության վարկանիշում 56 հորիզոնականով հետընթաց է գրանցել:
Թուրքիայի համար առանձին բաժին տրամադրած զեկույցում երկիրը որակվում է որպես մամուլի ազատության առումով աշխարհի ամենավախեցնող երկրներից: Նշվում է, որ 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո առավել սաստկացել են հետապնդումները ընդդիմադիր մամուլի նկատմամբ: Երկրում հայտարարված արտակարգ իրավիճակի շրջանակներում պատկան մարմինները ամեն ամիս տասնյակ լրատվամիջոցներ են փակում, իսկ ընդդիմադիր «ձայներին» ուղղորդում են դեպի ավելի քիչ վաճառվող թերթեր:
Խոսվում է նաև ձերբակալված լրագրողների մասին, որնց թվով թուրքիան առաջինն է աշխարհում: Թուրքիան բնութագրվում է որպես լրագրողների ամենամեծ բանտն աշխարհում:
Նշենք, որ Հայաստանը ևս այս անցյալ տարվա համեմատ 4 կետով անկում է գրանցել` հայտնվելով 79-րդն հորիզոնականում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |