Ցեղասպանություն07:42, 27 Ապրիլ 2017
Թուքիան դատապարտում է Չեխիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության բանաձևի ընդունումը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դժգոհությամբ է արձագանքել Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը և դրա վերաբերյալ հայտարարություն տարածել:
Նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է. «Խստորեն դատապարտում և անընդունելի ենք համարում Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի ընդունած որոշումը»:
Պաշտոնական Անկարան մտոհոգիչ է համարել նաև Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հղած ցավակցական ուղերձը:
Ըստ թուրքական կողմի` ուղերձում կան իրարամերժ մտքեր.
«Զեմանը մի կողմից ասում է, որ քաղաքական գործիչները չպետք է պատմական իրադարձություններն օգտագործեն ի շահ իրենց, դրանք առաջին հերթին պիտի ուսումնասիրեն ու գնահատեն հենց պատմաբանները: Բայց մյուս կողմից 1915-ի դեպքերի վերաբերյալ գնահատականներ է տվել»:
Տեղեկացվում է նաև, որ Անկարայում Չեխիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն, որտեղ նրան փոխանցվել է թուրքական կողմի անհամաձայնությունը վերոնշյալ բանաձևի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ի երեկոյան Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը բանաձև է ընդունել, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
Իսկ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Չեխիայի հայությանն ու ողջ հայ ժողովրդին ցավակցական նամակ է հղել, որում մասնավորապես ասել է.
«Անձամբ ես մի քանի առիթներով, վերջին անգամ անցյալ տարի հունիսին, Հայաստան կատարած իմ պետական այցի և նախագահ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, այդ վայրագությունները որակեցի ցեղասպանություն: Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ այդ անհանգիստ ժամանակներում տեղի ունեցած իրադարձությունները վատթարագույն վայրագություններից մեկն էր, որին մարդկությունը արդի ժամանակներում ականատես է եղել»։
Չեխիայի նախագահի կարծիքով, թեև պատմությունը չպետք է մեկնաբանեն քաղաքական գործիչները, չի կարելի չհիշել այն իրադարձությունները, որոնք «ոչ միայն խլեցին 1.5 միլիոն անմեղ մարդկանց կյանքը, եւ պատմության մի ողբերգական շրջան են ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |