Տարածաշրջան13:46, 27 Ապրիլ 2017
Քուրդ քաղաքական գործիչ. «Էրդողանը մի նոր Էնվեր փաշա է»

Դիարբեքիրում 2007թ. հիմնված «Ժողովրդավարական հասարակություն կոնգրեսի» (ԺՀԿ-DTK) համանախագահ, քաղաքական գործիչ Հաթիփ Դիջլեն քրդերի դեմ Թուրքիայի կառավարության ներկայիս գործողությունները նմանեցրել է հայերի դեմ 100 տարի առաջ երիտթուրքերի վարած քաղաքականության հետ:
Ըստ թուրքական «Gazetekarinca» լրատվամիջոցի՝ այդ մասին Դիջլեն ասել է Գերմանիայում տեղի ունեցած «Թուրքիայի ընթացքը. նախագահական համակարգի ճնգնաժամը» խորագրով կոնֆերանսի ժամանակ:
Խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` երկրի ներսում վարած քաղաքականության մասին, ասել է.
«Էրդողանը մի նոր Էնվեր փաշա է: Նա վերաստեղծում է «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամների երազանքը»:
Քուրդ քաղաքական գործիչը պատահականություն չի համարել, որ Թուրքիան հենց ապրիլի 24-ին ռազմական գործողություն իրականացրեց Սիրիայի Ռոժավա քաղաքի և Իրաքի Շենգալ շրջանի ուղղությամբ, որոնք մեծ մասամբ քրդաբնակ են:
«Ըստ էության մի նոր պատերազմ սկսելու մասին հայտարարեց»:
Հիշեցնենք, որ DTK-ն Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ գրավոր հայտարարություն է արել: Վերջինիս մեջ մասնավորապես ասվում էր, որ պատմության ընթացքում թուրքական պետության վարած «մեկ պետություն, մեկ ազգ, մեկ լեզու» քաղաքականության հետևանքով Անատոլիայի և Միջագետքի ժողովուրդները ենթարկվել են ցեղասպանության և ասիմիլացիայի: Այդ գործընթացը շարունակվում է նաև, ցավոք, հիմա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |