Իրավական09:51, 28 Ապրիլ 2017
Թուրքիայում ընդդիմադիրները դիմել են ՄԻԵԴ՝ բողոքարկելով հանրաքվեի արդյունքները

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP) պաշտոնապես դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` բողոքարկելով ապրիլի 16-ին երկրում կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքները:
«ԺՀԿ»-ն նեկայացնող պատգամավոր Մուսա Չամը հայտնել է, որ ՄԻԵԴ-ին ներկայացված դիմումի մեջ ամփոփվել են սահմանադրական հանրաքվեի ընթացքում և դրան հաջորդող ժամանակաշրջանում տեղի ունեցած միջադեպերը, քվեարկության արդյունքները: Մասնավորապես, նշվում է, որ հանրաքվեի ընթացքում բոլոր հանրային աղբյուրները անձամբ հսկվել են նախագահի կողմից և ուղղորդվել ՝ «կողմ» քվեներ ապահովվելու համար:
Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի՝ դիմումում նշվում է, որ «դեմ» քվեարկողները ներկայացվում որպես «ահաբեկիչներ» կամ մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեջ։
Բացի այդ հանրաքվեն անցկացվել է հուլիսի 15-ին հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության շրջանակներում, երբ սահմանափակված են մի շարք օրենքներ, իրավունքներ և ազատություններ։
Աղբյուրը նշում է, որ ընդդիմադիրների պնդմամբ կենտրոնական հանձնաժողովի կողմից առանց կնիք քվեաթերթիկները վավեր ճանաչելու պատճառով, չի կարելի համարել, որ հանրաքվեի արդյունքները արտահայտում են ժողովրդի կամքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |