Տնտեսական08:08, 01 Մայիս 2017
Էրդողանը հնդիկ գործարարներին հրավիրում է ներդրումներ անել Թուրքիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այց է կատարել Հնդկաստան։ Թուրքական «Haberaktuel» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այցի շրջանակներում Էրդողանը մանակցել է Թուրքիա-Հնդկաստան գործարար ֆորումին։
Էրդողանը ելույթի ժամանակ հնդկական ընկերությունների համար խոստացել է այնպիսի պայմաններ ապահովել, որոնք կհեշտացնեն ներդրումային գործընթացը։
«Պատրաստ ենք ամեն տեսակ հեշտացված պայմաններ ապահովել այն հնդկական ընկերությունների համար, որոնք կցանկանան ներդրումներ անել Թուրքիայում»։
Էրդողանը նշել է, որ երկու երկրների առևտրաշրջանառության ծավալը գոհացուցիչ չէ և կարևորել է փոխադարձ ներդրումների ավելացացումը:
Այնուհետև նա ներկայացրել է Թուրքիայի տնտեսության առավելություններն ու գրավիչ կողմերը՝ մասնվորապես նշելով, որ երկիրն ունի երիտասարդ և բարձր որակավորում ստացած աշխատուժ ու զարգացած ենթակառուցվածքներ, որոնց շնորհիվ դարձել է տարածաշրջանի և աշխարհի կարևոր խաղացողների մեկը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |