Տնտեսական08:28, 02 Մայիս 2017
2017-ին Թուրքիայում 39%-ով ավելացել են էներգակիրների ներկրման ծախսերը

2017 թվականի հունվար-մարտ ամիսներին Թուրքիան ներկրված էներգակիրների համար վճարել է 9.1 մլրդ դոլար, ինչը 39 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարված վճարից:
Ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներկրվող էներգակիրների համար Թուրքիան վճարել է 6.49 մլրդ դոլար:
Հրապարակաված տվյալների համաձայն՝ 2017-ի առաջին եռամսյակում Թուրքիայի ընդհանուր ներկրման ծավալը կազմել է 50.94 մլրդ դոլար:
Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ տված Թուրքիայի «Էներգետիկ շուկաների և քաղաքականության ինստիտուտի» տնօրեն Վոլքան Օզդեմիրը ծախսերի ավելացումը բացատրել է ոչ միայն ծավալների մեծացմամբ, այլև էներգակիրների գների աճով:
Նա հիշեցրել է, որ նախորդ տարվա հունվար-մարտ հատվածում Թուրքիայում նավթի գինը նվազել էր մինչև 30 դոլար, իսկ այս տարի կրկին բարձրացել է` հասնելով 50-ի: Թուրք մասնագետը որպես 2-րդ պատճառ մատնանշել է երկրում բնական գազի օգտագործման ծավալների աճը:
«Այս երկու պատճառները Թուրքիայի` էներգակիրների սպառման ծախսերը կավելացնեն 1/3-ով: Նախորդ տարի 30 միլիարդի իջած էներգետիկ ծախսերը, այս տարի կրկին կբարձրանան` հասնելով 40 միլիարդի»,- նկատել է տվել Օզդեմիրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |