Քաղաքական08:02, 03 Մայիս 2017
Մի կուսակցության նախագահը չի կարող 80 միլիոնանոց ժողովրդի նախագահը լինել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն անընդունելի է համարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` կրկին կուսակցական դառնալը:
Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` երկրի գլխավոր ընդդիմադիր գործիչը, խոսելով մայիսի 2-ին Էրդողանի` «Արդարություն և զարգացում կուսակցությանը» վերստին անդամակցելու մասին, ասել է.
«Այսօր ավարտվում է անկողմնակալ նախագահի ժամանակաշրջանը: Կուսակցության նախագահը չի կարող 80 միլիոնանոց ժողովրդի նախագահը լինել: Մի կուսակցության նախագահը միայն այդ կուսակցությանը քվեարկածների նախագահն է: Հարգանքն էլ այդ շրջանակում է ստանալու: Երդվել է (նախագահը-խմբ.), որ անկողմանակալ է լինելու: Կուսակցության ղեկավար հանդիսացողը ո՞ր անկողմանակալության վրա է երդվելու: Այսօր հանդիսավորությամբ կուսակցության անդամ է դառնում (Էրդողանը-խմբ.):
Այսուհետև կուսակցության ղեկավար հանդիսացող նախագահն է նշանակելու սահմանադրական դատարանի դատավորներին ու բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին: Պետությունն էլ հենց ինքն է լինելու»:
Այս խոսքերից հետո Քըլըչդարողլուն, բռունցքով հարվածելով ամբիոնին, ասել է, որ իրենք բնականաբար թույլ չեն տալու այդ ամենը:
«Դրա համար եմ ասում, որ մեր պայքարը նոր է սկսվում»,- ավելացրել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցապետը:
Վերջինս քննադատել է նաև իշխանությունների տնտեսական քաղաքականությունը` մեղադրելով կառավարությանը արտադրական հզորությունները չընդլայնելու մեջ: Այսօր Թուրքիան ավելի շատ ներկրում ու սպառում է, քան` արտադրում:
«Թուրքիան գյուղատնտեսության վոլորտում ինքնաբավ երկրից վերածվել է ներկրող երկրի: 14 տարվա ընթացքում 126 միլիարդ դոլարի գյուղատնտեսական արտադրանք է ներկրվել»,-մանրամասնել է Քըլըչդարողլուն:
Ընդդիմադիր կուսակցապետը իշխանություններին քննադատել է նաև վերջին սահմանադրական հանրաքվեն բազմաթիվ խախտումներով անցկացնելու համար, որոնք տեղ են գտել եվրոպական կառույցների հրապարակած զեկույցներում:
Խոսելով նախորդ տարվա հուլիսից երկրում շարունակվող արտակարգ դրության մասին` Քըլըչդարողլուն ասել է, որ դրա կիրառումը փաստացիորեն առկախում է սահմանադրության դրույթների իրացումը:
«Հասել ենք այն աստիճանի, որ երկրում արգելվում է թվային հանրագիտարանը»,- եզրափակել է քեմալական կուսակցապետը՝ նկատի ունենալով «Wikipedia» ինտերնետային հանրագիտարանը, որն արգելափակվել է Թուրքիայում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Այդ մասին հայտնել է Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |