Տնտեսական13:40, 04 Մայիս 2017
Թուրքիան մտադիր է Ռուսաստանի հետ ազատ առևտրի վերաբերյալ պայմանագիր ստորագրել

Թուրքիան նպատակ ունի հնարավորինս շուտ Ռուսաստանի հետ ազատ աևտրի վերաբերյալ պայմանագիր ստորագրել: Ըստ «Sputniknews» լրատվամիջոցի այդ մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիյաթ Զեյբեքչին:
Անդրադառնալով մայիսի 3-ին Սոչիում տեղի ունեցած ռուս-թուրքական գագաթնաժողովին՝ Զեյբեքչին ասել է.
«Երկու երկրների միջև գրեթե բոլոր սահմանափակումներն արդեն վերացված են և մեր գործընկեության մեջ նոր փուլ է սկսվել: Ռուսաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտրի վերաբերյալ պայմանագրի ստորագրման գործընթացը կարագացնենք: Կզարգացնենք նաև Թուրքիայի և Եվրասիական տնտեսական միության հարաբերությունները»:
Զեյբեքչիի խոսքերով 2016թ. ծանր տարի էր Ռուսաստանի և Թուրքիայի համար: Մասնավորապես մի որոշ ժամանակով Ռուսաստանում գտնվող Թուրքիայի քաղաքացիները զրկվել էին աշխատելու իրավունքից: Նա տեղեկացրել է, որ նախօրեին Սոչիում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպումից հետո այդ արգելքները վերացվել են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |