Տնտեսական08:22, 04 Մայիս 2017
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 11.87 տոկոսի

2017թ. ապրիլի դրությամբ Թուրքիայում տարեկան գնաճը (ինֆլյացիա) կազմել է 11.87 տոկոս: Այս մասին տեղեկացնում է «BBC Türkçe»-ն:
Թուրքիայի վիճակագրական ընկերության (ԹՎԸ-TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ սպառողական գների ինդեքսում ամենամեծ աճը գրանցվել է ալկոհալային խմիչքների և ծխախոտի ոլորտում՝ 21.65 տոկոս: Տրանսպորտի ոլորտում գնաճը կազմել է 17.94 տոկոս, սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների ոլորտում՝ 15.63 տոկոս:
Մասնավորապես վերջին շրջանում Թուրքիայում ինֆլացիայի ամենից բարձր ցուցանիշներ են գրանցվել սննդամթերքի շուկայում: Թուրքիայի կենտրոնական բանկի կատարած վերլուծության համաձայն՝ սննդի գների կտրուկ աճը պայմանանավորված է մի հետևյալ գործոններով՝ բացասական եղանակային պայմանները, թուրքական լիրայի արժեզրկումը, մրգերի և բանջարեղենի արտահանման ոլորտում վերջին շրջանում առաջացած դժվարությունները:
Աղբյուրը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ գյուղատնտեսական ապրանքների գները հատկապես մեծ փոփոխության են ենթարկվում արտադրողից մինչև վաճառակետ հասնելու ընթացքում: Կատարված դիտարկումնեի համաձայն՝ որոշ դեպքերում այդ փուլում գնաճը կազմում է մինչև 647 տոկոս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |