Հասարակական09:29, 04 Մայիս 2017
Շիրինօղլուն ցանկանում է հանդիպել Էրդողանի հետ՝ քննարկելու պատրիարքի ընտրության հարցը
«Ակօս» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ Էրդողանի՝ պատրիարքի ընտրություններին անդրադառնալուց հետո Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն ծրագրում է հանդիպել նախագահ Էրդողանի հետ:
Շիրինօղլուն վստահ է, որ ընտրությունները կանցկացվեն կարճ ժամանակում, պարզապես պետք է համբերատար լինել:
Իսկ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը պատրիարքի ընտրությունների հարցը քննարկել է պատրիարքի փոխանորդի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ: Մաշալյանն այս հանդիպման, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապիլքասանչորսյան ուղերձում պատրիարքի ընտրությունների վերաբերյալ անդրադարձի մասին իր տեսակետներն է ներկայացրել «Ակօս» շաբաթաթերթին:
Մաշալյանը դրական է գնահատել Էրդողանի ուղերձում պատրիարքի ընտրություններին կատարված անդրադարձը: Ըստ եպիսկոպոսի՝ Էրդողանի խոսքերը ցույց են տալիս, որ պետությունը որևէ կերպ արգելք չի եղել ընտրությունների առջև, հակառակը՝ խրախուսել է, ինչպես այժմ անում է Էրդողանը:
Սակայն վերջինիս այդ ցանկությունն կարող է այդպես էլ ցանկություն մնալ, եթե հայ համայնքը ընտրությունների ուղղությամբ որևէ քայլ չձեռնարկի, որի ելակետը պետք է լինի եկեղեցական օրենքը: Ըստ Մաշալյանի՝ ի վերջո, սա կրոնական հարց է, որը պետությանը հետաքրքրում է միայն որոշակի հանգրվաններում:
Նա կարծում է, որ մինչ այս տեղի ունեցած գործընթացները՝ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին հանգստյան կոչելը, նոր տեղապահ ընտրելը, ընթացել են եկեղեցական կանոնին համապատասխան:
«Տեղապահի ընտրությունից 10 օր անց ընտրությունները նախապատրաստող պատվիրակություն պիտի ձևավորեինք և պետք է դիմեինք իշխանություններին: Այս կետից է, որ սկսում է պետությանը հետաքրքրող գործընթացը: Սակայն չստացվեց, քանի որ 2016 թվականի հոկտեմբերի 26-ին պատրիարքին հանգստյան կոչելու և աթոռը թափուր հայտարարելու որոշման մասին պետությանը տեղյակ չէր պահվել: Այդ պատճառով է, որ Ստամբուլի փոխնահանգապետը նամակում մարտի 15-ին տեղի ունեցած տեղաահի ընտրություններն անօրինական է համարում»:
Անդրադառնալով Աթեշյանի հետ հանդիպմանը՝ Մաշալյանը նշել է, որ պատրիարքարանում Աթեշյանի հետ մտքեր են փոխանակել նախագահ Էրդողանի նամակի շուրջ: Մաշալյանը Աթեշյանին առաջարկել է հանդիպել պետության ներկայացուցչի հետ և ներկայացնել պատրիարքի աթոռը թափուր հայտարարելու վերաբերյալ բոլոր ուշացված փաստաթղթերը և նամակները:
Հոգևոր խորհրդի ատենապետը նշել է, որ Աթեշյանն իր առաջարկը մերժել է, բացատրելով, թե պետությունն ամեն բան գիտի և հարմար ժամանակ ընտրություններ անցկացնելու թույլտվություն կտա, պետք է սպասել:
«Ես իրեն հիշեցրեցի, որ եթե մենք չցանկանանք, պետությունը մեզ չի ասի, թե դուք պատրիարք պետք է ընտրեք: Մենք այնպայման պետք է գրավոր կերպով ներկայացնենք աթոռը թափուր հայտարարելու, ընտրական գործընթացը սկսելու վերաբերյալ բոլոր փաստաթղթերը: Նա ասաց, որ դա իր պարտականությունը չէ, և ամեն ոք ազատ է իր ցանկացածն անել: Կարծես թե Արամ սրբազանը սպասում է իշխանությունների հետ կատարվելիք երկխոսության արդյունքին»:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ի կապակցության հայ համայնքին և Արամ Աթեշյանին ուղղված ուղերձում Էրդողանն անդրադարձել էր պետրիարքական ընտրություններին. «Ցանկանում եմ, որ Թուրքիայի հայոց պատրիարքի ընտրությունները կարճ ժամանակում հանգուցալուծվեն: Ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքներում։»
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |