Քաղաքական08:41, 04 Մայիս 2017
Պուտինը և Էրդողանը կենտրոնացել են հատկապես տնտեսական համագործակցության վրա
Մայիսի 3-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` հանդիպմանը քննարկվել են բազմաթիվ օրակարգային հարցեր` երկկողմ տնտեսական ու քաղաքական հարաբերություններից մինչև սիրիական ճգնաժամի լուծմանն ուղղված համատեղ քայլեր:
Հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի սկզբում 2 նախագահները հայտարարել են, որ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումն ամբողջովին ավարտված է, և երկկողմ համագործակցությունն այժմ թևակոխում է նոր փուլ:
Պուտինը նշել է, որ ի շարս քաղաքական ու տնտեսական հարցերի` զրուցակիցներն ավելի շատ կենտրոնացել են տնտեսական համագործակցության վրա: Պուտինը հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ տնտեսական սահմանափակումները վերացնելու, ներդրումներն ավելացնելու և ազգային արժույթվ առևտուր անելու վերաբերյալ:
Պուտինը նշել է, սակայն, որ ՌԴ թուրքական լոլիկի ներկրման հետ կապված սահմանափակումը, այնուամենայնիվ, դեռ չի հանվի:
«Մենք ﬔր թուրք գործընկերներին խնդրել ենք, որպեսզի նրանք հասկանան, որ այն «ՍՈՒ 24»-ի կործանման ողբերգական դեպքից հետո, ինչի հետևանքով հաստատվեցին այդ սահմանափակﬓերը, կյանքը չի ﬓացել նույն տեղում և շատ բան է փոխվել: Մեր գյուղատնտեսները վերցրել են ﬔծ վարկեր, գյուղատնտեսական ապրանքների արտադրության ապահովման համար ջերմոցային համալիրներ կառուցեու նպատակով: Մենք փորձում ենք կայացնել այդ ոլորտը և այդ պատճառով այս տեսակի ապրանքների վերաբերյալ սահմանափակումները կշարունակեն ուժի ﬔջ մնալ»,- պարզաբանել է Կրեմլի ղեկավարը:
Նա նաև ընդգծել է, որ այս պահին Թուրքիայի բնական գազի 55, ածուխի 33 և նավթի 18 տոկոսը մատակարարում է Ռուսաստանը:
Նախագահները խոսել են նաև «Թուրքական հոսք» գազատարի և Թուրքիայում ռուսների կողմից կառուցվող Աքքույու ատոմային էլեկտրակայանի մասին, որի շրջանակներում Ռուսաստանը 22 մլրդ դոլար ներդրում է անելու:
Պուտինն ու Էրդողանը պայմանավորվածություններ են ձեռք բերել նաև մշակութային ոլորտում, ինչի շրջանակներում 2019-ին Ռուսաստանում և Թուրքիայում մշակույթի ու տուրիզմի տարի են անցկացնելու:
Անդրադառնալով Սիրիական ճգնաժամին` Պուտինն ասել է. «Սիրիայի հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական ճանապարհներով լուծելու հարցում մենք պարոն էրդողանի հետ համակարծիք ենք: Մենք կարողացանք կանգնեցնել բախումները Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև և նրանց նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ»:
Էրդողանն էլ իր հերթին նշել է, որ 2 երկրների ղեկավարության մոտ բոլոր հարցերի շուրջ համատեղ քայլեր իրականացնելու քաղաքական կամք կա:
Նա նշել է, որ Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ շարունակելու են համատեղ ու համակարգված գործողությունները`ավելացնելով, որ իրենց համար ամենակարևորը Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումն է:
Թուրքիայի նախագահը նշել է, որ իրենք նախագահ Պուտինի հետ համակարծիք են, Սիրիայի Հան շեյհուն շրջանում քիմիական զենքի կիրառման մեղավորներին պատժելու շուրջ:
Էրդողանը հայտնել է, որ իրենք քննարկել են նաև Սիրիայի Իդլիբ շրջանում «առանց բախումների» գոտու ապահովման մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Այդ մասին հայտնել է Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |