Իրավական13:38, 04 Մայիս 2017
Ստամբուլի վճռաբեկ դատարանը բեկանել է «Ակոս»-ի գործով առաջին ատյանի դատարանի վճիռը

Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթին սպառնալից հաղորդագրություն ուղարկողների վերաբերյալ ազատ արձակման որոշումը բեկանվել է: «Ակոս»-ում տեղ գտած տեղեկության համաձայն՝ Ստամբուլի վճռաբեկ դատարանը որոշել է, որ հայկական թերթին ուղղված արտահայտությունները «ատելություն և թշնամանք» են պարունակում:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ 2015թ. ապրիլի 24-ին, Թուրքիայի ազգայնական կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Բիլալ Գյոքչեյուրթը և «Turan Ocakları» ազգայնական խմբավորման ղեկավար Էրջան Ուչարը սև պսակ էին դրել «Ակոս»-ի խմբագրատան դիմաց, ինչպես նաև՝ հանդես էին եկել թերթին ուղղված սպառնալիքներ պարունակող հայտարարությամբ:
Սակայն այս առթիվ հարուցված քրեական գործը քննող Ստամբուլի առաջին ատյանի քրեական դատարանը 2016թ. նոյեմբերի 18-ին մեղադրյալներին ազատման որոշում էր կայացրել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Դրանից հետո «Ակոս»-ը բողոքարկել էր դատարանի որոշումը:
Ստամբուլի տարածքային վճռաբեկ դատարանը, հիմնվելով «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վրա, նշել է, որ ժամանակակից աշխարհում զրպարտությունները, պատիվն ու արժանապատվությունը վիրավորող խոսքերն ու հայտարարությունները, պատերազմ հրահրող, ատելության, խտրականության, թշնամանքի և բռնության կոչ պարունակող հայտարարությունները չեն առնչվում խոսքի ազատության սկզբունքի հետ, գնահատվում են որպես հանցանք ու ենթակա են դատապարտման:
Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվել է նաև, որ խնդրո առարկա մամլո հաղորդագրությամբ մեղադրյալները թիրախավորել են Հրանտ Դինքի գործով արդար դատավարության պահանջով «բոլորս Հրանտ Դինք ենք» կարգախոսը օգտագործողներին, այդ թվում՝ նաև «Ակոս»-ի աշխատակիցներին: Համաձայն դատարանի վճռի՝ մեղադրյալների այս արարքը պետք է դիտարկվեր Թուրքիայի քրեական օրենսգրքի՝ հասարակության մեջ ատելություն և թշնամանք հրահրելու մասին 216-րդ հոդվածի համատեքստում, ինչը առաջին ատյանի դատարանը չէր արել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |