Քաղաքական09:12, 06 Մայիս 2017
Թուրք-մոլդավական համագործակցությունը խորանում է
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըդըրըմի Մոլդովա կատարած այցի ժամանակ ստորագրվել է թուրք-մոլդովական համատեղ հռչակագիր, որով երկու երկրները համագործակցելու են սոցիալական, անվտանգության, տնտեսակա, լրատվության և ռադիոյի ոլորտներում:
Ըստ թուրքական «Ahaber» լրատվամիջոցի` նշյալ հռչակագրի շրջանակներում ստորագրվել են մի շարք պայմանագրեր և արձանագրություններ: Մասնավորապես փոխհամագործակցության պայմանագիր է ստորագրվել թուրքական պետական «Anadolu» և «Moldpres» լրատվական գործակալությունների միջև:
Բացի դրանից համագործակցության վերաբերյալ արձանագրություն է ստորագրվել Թուրքիայի ռադիոյի, հեռուստաընկերության ծառայության (TRT) և Մոլդովայի Ազգային ռադիոյի և հեռուստաընկերության միջև:
Դրանից զատ, երկու երկրների միջև փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հարցերով զբաղվող վարչությունների միջև ստորագրվել է ևս մեկ պայմանագիր:
Հավելվում է, որ փոխհամագործակցության պայմանագիր է ստորագրվել նաև Թուրքիայի աշխատանքի և սոցիալական հարցերի ու Մոլդովայի եվրոպական ինտեգրման նախարարությունների միջև:
Աղբյուրը նաև հայտնում է, որ երկու երկրները ապագայում նպատակ ունեն ազատ առևտրի վերաբերյալ պայմանագիր ստորագրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Այդ մասին հայտնել է Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |