Իրավական13:03, 11 Մայիս 2017
Թուրքիայում նվազագույն պատիժ է սահմանվել «Ակոս»-ի մոտ սև պսակ դրած ազգայնամոլների համար

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի խմբագրատան առջև սև պսակ դրած և սպառնալիքներ հնչեցրած անձնաց թուրքական դատարանը մեղավոր է ճանաչել:
«Ակոս»-ում տեղ գտած տեղեկության համաձայն՝ Թուրքիայի ազգայնական կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Բիլալ Գյոքչեյուրթը և «Turan Ocakları» ազգայնական խմբավորման ղեկավար Էրջան Ուչարը կրոնական և ազգային խտրականության վրա հիմնված հրապարակային վիրավորանքների և սպառնալիքների համար դատապարտվել են 6 ամսվա ազատազրկման: Սակայն, հաշվի առնելով, որ մեղադրյալները նախկինում դատապարտված չեն եղել, դատարանը նվազեցրել է պատժաչափը՝ հասցնելով այն 5 ամսվա ազատազրկման:
Բացի այդ, դատարանը պայմանականորեն հետաձգել է վճռի իրագործումը՝ սահմանելով 5 տարվա փորձաշրջան: Եթե նշված ժամանակահատվածում մեղադրյալները որևէ նոր հանցանք չգործեն, դատական գործը կկարճվի, իսկ նոր հանցանք գործելու դեպքում դատարանի վճիռը ուժի մեջ կմտնի:
Ավելի վաղ՝ 2016թ. նոյեմբերի 18-ին, գործը քննող Ստամբուլի առաջին ատյանի քրեական դատարանը մեղադրյալների ազատ արձակման որոշում էր կայացրել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Դրանից հետո «Ակոս»-ը բողոքարկել էր դատարանի որոշումը:
Այնուհետև Ստամբուլի տարածքային վճռաբեկ դատարանը, հիմնվելով «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վրա, բեկանել է առաջին ատյանի դատարանի ազատ արձակման վճիռը:
Հիշեցնենք, որ 2015թ. ապրիլի 24-ին մեղադրյալներ Բիլալ Գյոքչեյուրթը և Էրջան Ուչարը սև պսակ էին դրել «Ակոս»-ի խմբագրատան դիմաց, ինչպես նաև հանդես էին եկել թերթին ուղղված սպառնալիքներ պարունակող հայտարարությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |