Քաղաքական07:44, 12 Մայիս 2017
Մայիսի 16-ին Սպիտակ տանը կկայանա Թրամփի ու Էրդողանի հանդիպումը
Մայիսի 16-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թուրքական «Habertürk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ երկու նախագահների առանձնազրույցից հետո նաև պատվիրակությունների մակարդակով հանդիպումներ կկազմակերպվեն: Ավելի ուշ Թրամփը և Էրդողանը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Աղբյուրի համաձայն՝ այցի ընթացքում Թուրքիայի նախագահը պատրաստվում է արտահայտել իր տեսակետը՝ Վաշինգտոնի կողմից Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր»-ին (ԺԻՈՒ-YPG) զինամթերք տրամադրելու հարցում:
Ըստ Էրդողանի՝ Վաշինգտոնի կողմից YPG-ին աջակցություն ցուցաբերելը սխալ է, քանի որ YPG-ին տրամադրված զենքը ուղղվելու է ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դեմ: Էրդողանը ԱՄՆ նախագահին կներկայացնի փաստեր և վավերագրեր, որոնք կոչված են ապացուցելու, որ YPG-ն «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) թևն է:
Թուրքիայի նախագահը կոչ կանի Թրամփին՝ հնարավորինս արագ հետ կանգնել YPG-ին զենք տրամադրելու որոշումից: Ըստ թուրքական աղբյուրի՝ Էրդողանը նաև երաշխիքներ կպահանջի ԱՄՆ-ից առ այն, որ YPG-ն Թուրքիայում և Սիրիայում դուրս չի գա «Սիրիայի ազատ բանակի» (ՍԱԲ-ÖSO) դեմ:
Այցի ընթացքում կքննարկվեն նաև Սիրիայի և Իրաքի խնդիրը, ԱՄՆ-ում ապաստանած և Թուրքիայում ահաբեկչական խմբավորման պարագլուխ համարվող Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնումը: Օրակարգային թեմաներից կլինեն նաև ԱՄՆ-ում անազատության մեջ գտնվող թուրքական «Halkbank»-ի գլխավոր տնօրեն Մեհմեթ Հաքան Աթիլլայի և իրանական ծագմամբ Թուրքիայի քաղաքացի Ռեզա Զարրաբի դատավարությունները, ինչպես նաև՝ Ռուսաստանից S-400 հեռահար ՀՕՊ համակարգեր գնելու հարցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Այդ մասին հայտնել է Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |