Իրավական10:16, 12 Մայիս 2017
Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի գլխավոր խմբագիրը
Մայիսի 12-ի առավոտյան Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի (cumhuriyet.com.tr) գլխավոր խմբագիր Օղուզ Գյուվենը: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Գյուվենի կողմից «Twitter»-ում կատարված գրառումից: Ձերբակալության պատճառը դեռևս հայտնի չէ:
Թուրքիայի լրագրողների միության (ԹԼՄ-TGC) նախագահ Թուրգայ Օլգայտոն և գլխավոր քարտուղար Սիբել Գյունեշը «Cumhuriyet»-ի կայքում հայտարարություն են տարածել, որով դատապարտել են ընդդիմադիր թերթի նկատմամբ կիրառվող ճնշումները: Նրանք նաև նշել են, որ առաջիկա ժամերի ընթացքում թեմայի վերաբերյալ ինստիտուցիոնալ հայտարարություն կկատարվի:
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Բարըշ Յարքադաշը տեղեկացրել է, որ խնդրի ուսումնասիրման նպատակով առաջիկայում հանդիպում կունենա Ստամբուլի անվտանգության վարչության հետ:
«Cumhuriyet» թերթի 12 թղթակիցներ ու ղեկավարներ արդեն 6.5 ամիս, իսկ Ահմեթ Շըքը՝ 4 ամիս գտնվում են անազատության մեջ: Լրագրողներին ու խմբագիրներին առաջադրվել է մեղադրանք՝ «Ֆեթուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ)/ «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK)/ «Քրդական համայնքների միություն» (KCK) խմբավորումների անդամ չլինելով հանդերձ դրանց օգտին գործունեություն ծավալելու վերաբերյալ:
Հավելենք, որ անցյալ ամիս ընդդիմադիր թերթի ձերբակալված աշխատակիցների վերաբերյալ 436 էջանոց մեղադրական եզրակացություն էր կազմվել: Մեղադրական եզրակացությամբ «Cumhuriyet» -ի 19 աշխատակիցների վերաբերյալ «սահմանադրական կարգին հակասող գործունեության» և «ահաբեկչության դեմ պայքարի» վերաբերյալ օրենքների շրջանակներում 7.5-ից 43 տարվա ազատազրկման պահանջ էր ներկայացվել:
Մեղադրյալների թվում են թերթի նախկին խմբագիր Ջան Դյունդարը, «Cumhuriyet» հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ Աքըն Աթալայը, հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Բյուլենթ Ութքուն, «Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագիր մուրաթ Սաբունջուն, թերթի խմբագրական խորհրդատու Քադրի Գյուրսելը և թղթակից Այդըն Էրգինը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |