Տնտեսական08:03, 15 Մայիս 2017
Թուրքիայում աշխատանք ունեցողների 39.3%-ը շաբաթական աշխատում է 50 ժամից ավելի

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանն (ՏՀԶԿ-OECD) անդամ երկրներում անձնական կյանքին ամենաքիչ ժամանակ են տրամադրում Թուրքիայի քաղաքացիները: Թուրքական «Sözcü» թերթի կայքի համաձայն՝ այս մասին հայտնի է դարձել OECD -ի հրապարակած «Ավելի լավ կյանքի ինդեքս» զեկույցից:
Ըստ այդմ՝ Թուրքիայում աշխատանք ունեցողների 39.3 տոկոսը շաբաթական ստիպված է աշխատել 50 ժամից ավելի: OECD անդամ 35 երկրներում շաբաթական 50 ժամից ավելի է աշխատում աշխատանք ունեցողների միայն 13 տոկոսը:
Արդյունքում այդ մարդիկ հանգստին, սնվելուն, քնին, ընտանիքին ու զվարճանքներին կարողանում են հատկացնել օրական ընդամենը 12.2 ժամ:
Այս ցուցանիշով Թուրքիան 35 երկրների ցանկում ամենավերջին հորիզոնականում է: Ցանկի առաջին հորիզոնականում Ֆրանսիան է, որտեղ մարդիկ օրական միջինում 16.4 ժամ են տրամադրում հանգստին, զվարճանքներին ու սոցիակալան շփումներին: Բացի Թուրքիայից չափից շատ աշխատող երկրներից են նաև Իսրայելը, Լատվիան և Մեքսիկան, որտեղ ևս աշխատողները օրական հանգստին տրամադրում են 14 ժամից քիչ ժամանակ:
Ընդհանուր առմամբ, OECD անդամ 35 երկրներում անձնական կյանքին հատկացվող ժամանակի օրական միջին ցուցանիշը 15 ժամն է կամ օրվա տևողության 62 տոկոսը: Թուրքիայում, փաստորեն, աշխատողները իրենց ազատ տնօրինության տակ ունեն օրվա 51 տոկոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |