Իրավական12:56, 16 Մայիս 2017
Թուրքիայի ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի գլխավոր խմբագիրը կալանավորվել է

Թուրքիայում շարունակվում են ընդդիմադիր մամուլի հետապնդումներն ու լրագրողների որսը: Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այսօր կալանավորվել է ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի գլխավոր խմբագիր Օղուզ Գյուվենը: Այսպիսով, թերթի կալանավորված աշխատակիցների ու ղեկավարների թիվը հասավ 13-ի:
Ընդդիմադիր լրագրողի դեմ քրգործ է հարուցվել՝ «ահաբեկչական խմբավորման պրոպագանդայի» և «զոհվածի հիշատակի անարգման» մեղադրանքով: Պատճառը Դենիզլիի գլխավոր հանրապետական դատախազի մահվան պատճառ դարձած վթարի մասին կայքում տեղ գտած լուրն է:
Դենիզլիի դատախազ Մուստաֆա Ալփերը Ֆեթհուլլահ Գյուլենի գործով առաջին մեղադրական եզրակացություն կազմողն է, ով մայիսի 10-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի զոհ է դարձել:
Մեղադրանքը հիմնականում հիմնված է վթարի վերաբերյալ «Cumhuriyet»-ի թվիթերյան էջում հրապարակված լուրի վերնագրում տեղ գտած մի կոպիտ ձևակերպման վրա, որը սակայն, ընդամենը վայրկյաններ անց ուղղվել է: Իր ինքնապաշտպանական խոսքում Գյուվենը նշել է, որ վերնագրի ձևակերպումը անփութության և լուրի հապշտապ հրապարակման հետևանք է, իսկ բուն տեքստում բռնություն խրախուսող կամ դատախազի հիշատակը անարգող որևէ արտահայտություն իրականում տեղ չի գտել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |