Տնտեսական09:37, 17 Մայիս 2017
2016-ին Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների թիվը նվազել է 29.7 տոկոս

Բրիտանական «Independent» պարբերականի սյունակագիր Էմմա Թոմսոնը անդրադարձել է ամառային հանգիստը Թուրքիայում անցկացնելու թեմային: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` հեղինակը նշում է, որ անցյալ տարի Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը զգալիորեն նվազել էր: Անկումը կազմել էր 29.7 տոկոս: Պատճառաբանությունն այն է, որ Թուրքիայի վարկանշին զգալի հարված հասցրեցին անցյալ տարի տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը, ապա մի քանի ահաբեկչական գործողությունները, ինչպես նաև Թուրքիա-Մեծ Բրիտանիա ուղիղ չվերթների ժամանակ սահմանված արգելքը, որոնց համաձայն ուղևորները ինքնաթիռներում չեն կարող օգտվել իրենց համակարգիչներից և պլանշետներից:
Միաժամանակ հեղինակը նշում է, որ Թուրքիայի հանգստյան գոտիների հյուրանոցների տնօրենները ամեն ինչ անում են, որպեսզի զբոսաշրջիկների թիվն այս ամռանը չնվազի: Նրանք նույնպես խոստովանում են, որ անցյալ տարի քիչ զբոսաշրջիկներ են իրենց հանգիստը կազմակերպել Թուրքիայում:
Մասնավորապես Թուրքիայի ամենահայտնի ծովափնյա Ֆեթիյե շրջանում գտնվող հյուրանոցներից մեկի տնօրենը պարբերականի հետ զրույցում ասել է. «Երկու տարվա ընթացքում գոյատևեցինք, սակայն 3-րդ տարին հաղթահարել հնարավոր չէ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |