Իրավական13:51, 17 Մայիս 2017
Երկու թուրք գեներալներ ապաստան են խնդրել Գերմանիայից

Երկու թուրք գեներալներ փախել են Գերմանիա և տեղի իշխանություններից ապաստան խնդրել: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` նման լուր է հրապարակել գերմանական «Bild» թերթը: Վերջինիս տեղեկություններով` նրանք կասկածվում են Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ:
Գերմանիայի համապատասխան մարմինները ապաստան տրամադրելու վերաբերյալ դիմումները ուսումնասիրելուց հետո երկու գեներալներին ուղարկել են Գիսեն շրջան, որտեղ նրանք ժամանակավորապես կհաստատվեն, մինչև նրանց դիմումների հարցով վերջնական որոշում կայացվի:
Աղբյուրը նշում է, որ ռազմական հեղաշրջան փորձից հետո Գերմանիայից ապաստան խնդրած թուրք սպաների մի մասի դիմումները բավարարվել են, ինչը արժանացել է Թուրքիաի կոշտ արձագանքին:
Մի քանի օր առաջ էլ թուրքական իշխանություններն արգելել էին, որ Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները Ադանա քաղաքի Ինջիրլիք ռազմաբազայում հանդիպեն այնտեղ ծառայող մոտ 260 գերմանացի զինվորների հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |