Հասարակական09:45, 17 Մայիս 2017
15-24 տարիքիային խմբի քաղաքացիները կազմում են Թուրքիայի բնակչության 16.3 տոկոսը
Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (ԹՎԸ-TÜİK) ուշագրավ տեղեկություններ է հրապարակել երկրի երիտասարդ բնակչության թվակազմի վերաբերյալ:
Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ TÜİK-ի պատրաստած զեկույցում արձանագրվել է, որ 15-24 տարիքային խմբում գտնվող քաղաքացիները կազմում են Թուրքիայի բնակչության 16.3 տոկոսը:
Ներկայացվել է Թուրքիայի բոլոր 81 նահանգների երիտասարդ բնակչության թիվն ու նահանգի ընդհանուր բնակչության թվի նկատմամբ ունեցած տոկոսային հարաբերությունը:
Ըստ այդմ՝ ամենամեծ թվով երիտասարդներ բնակվում են Հաքքարի նահանգում. 15-24 տարիքային խմբին է պատկանում այս նահանգի բնակչության 25.45 տոկոսը (68.183 քաղաքացի): Իսկ ամենաքիչ թվով երիտասարդներ են բնակվում Մուղլա նահանգում. որտեղ նրանք կազմում են նահանգի բնակչության 13.18 տոկոսը (121.842 քաղաքացի):
Նահանգի բնակչության թվի համեմատ մեծ թվով երիտասարդներ են բնակվում նաև Շըրնաք (115.677 երիտասարդ - 23.91 տոկոս), Սիիրթ (74.510 երիտասարդ - 23.09 տոկոս), Բայբուրթ (20.231 երիտասարդ - 22.44 տոկոս), Աղրը (120.092 երիտասարդ - 22.14 տոկոս) նահանգներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |