Հոդված08:41, 18 Մայիս 2017
Թուրքական Sabah-ը անդրադարձել է Էրդողան-Թրամփ հանդիպումից բխող հեռանկարներին

Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի սյունակագիր Մահմութ Օվյուրը անդրադարձել է Թուրքիայի և ԱՄՆ նախագահների հանդիպմանն ու դրան հաջորդող «նոր էտապում» հնարավոր զարգացումներին:
Հեղինակը գրում է, որ թեև Թրմափը դեռևս երկրում այնքան էլ մեծ ազդեցություն չունի, բայց նա ցույց է տվել, որ ցանկանում է ընդլայնել Թուրքիայի հետ հարաբերությունները: Իսկ Սիրիայի անվտանգ գոտու հարցում, ինչպես նաև «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ- PYD) և «Ֆեթհուլահհական ահաբեկչական խմբավորման» (FETÖ) հարցում իր դիրքորոշումներով ցույց է տվել, որ կանգնած է Թուրքիայի կողքին:
«Իսլամական պետության» (ԻՊ-DEAŞ/IŞİD) հետ նաև Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) մասին հիշատակելով՝ նա հասկացնել է տվել, որ PKK-ն էլ առաջիկա փուլում կարող է հայտնվել խաղից դուրս վիճակում՝ ինչպես մի ժամանակ ASALA-ի հետ եղավ»:
Օվյուրի կարծիքով՝ մոտ ապագայում Սիրիայում մասնավորապես PYD -ի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ կապված անսպասելի զարգացումները զարմանալի չեն լինի:
Թուրքիայի համար այս հանդիպման համատեքստում ևս մեկ կարևոր թեմա էր ֆեթհուլլահականների (FETÖ) հարցում ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվելիք քայլերը: Հոդվածի հեղինակի կարծիքով՝ միայն Ֆեթհուլլահ Գյուլենի ԱՄՆ-ից արտաքսումն էլ հարցի վերջնական լուծում չի կարող լինել:
Օվյուրը համոզված է, որ «եթե Թրամփի հետ որևէ դժբախտ պատահար տեղի չունենա», ապա շատ բան կարող է փոխվել, միաժամանակ մտավախություն է հայտնում, որ FETÖ-ն էլ հենց այդ պատճառով պարբերաբար հարձակվում է Թրամփի և Թուրքիայի վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:

Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։

Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |