Տարածաշրջան09:02, 19 Մայիս 2017
Գերմանիայի ԱԳՆ-ն Ինջիրլիքի շուրջ ստեղծված վեճի մասին. «Թուրքիան Գերմանիային շանտաժի է ենթարկում»

Թուրքիան գերմանացի պատգամավորներին կթույլատրի հանդիպել Ինջիրլիքում ծառայություն անցնող գերմանացի զինծառայողների հետ, միայն այն պայմանով, եթե Գերմանիան պաշտոնական Անկարային արտահանձնի, այն անձանց, ովքեր գերմանական իշխանություններից ապաստան են խնդրել: Ըստ թուրքական «Haberdar» լրատվական կայքի՝ այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը:
Վերջինս տեղեկացրել է, որ ներկայումս Թուրքիայից 450 հոգի ապաստան խնդրելու դիմում է ներկայացվել, որից 80-ը բավարարվել է:
«Թուրքիայի իշխանությունը այդ անձանց ձերբակալելու նպատակով ցանկանում է, որ արտահանձնենք իրենց: Սա մի իրավիճակ է, որտեղ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը շանտաժի է ենթարկում ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ երկրի: Սա կտրականապես անընդունելի է»,-ասել է Գաբրիելը:
Գերմանիայի արտգործնախարարի խոսքերով՝ Թուրքիայի իշխանությունը բացահայտ կերպով Գերմանիային ասել է ,որ եթե վերջիններս արտահանձնեն ապաստան խնդրողներնն, այդ ժամանակ գուցե հնարավոր կլինի տեսակցել գերմանացի զինվորներին:
Նա նաև անդրադարձել է թեմայի վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը՝ նշելով, որ նախարարի օգտագործած արտահայտությունը բազմաթիվ վտանգներ են պարունակում:
Միջանկյալ նշենք, որ Չավուշօղլուն վերոնշյալի կապակցությամ ասել էր. «Եթե Գերմանիան ցանկանա հեռանալ Ինջիրլիքից, ուրեմն՝ «բարի ճանապարհ»:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ գերմանացի պատգամավորներին ավելի վաղ նույնպես արգելվել էր այցելել Ինջիրլիք ռազմաբազա: Այդ ժամանակ պատճառը Գերմանիայի խորհրդարանի կողմից 1915թ. տեղի ունեցածը ցեղասպանություն որակելն էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |