Տարածաշրջան10:50, 22 Մայիս 2017
ԱՄՆ-ի կողմից քրդական ուժերին տրամադրված զենքերը Թուրքիայի սահմանին են

ԱՄՆ-ն զենք-զինամթերք է ուղարկել Սիրիայի քրդական ուժերին, որոնք պիտի մասնակցեն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունից Սիրիայի Ռաքքա քաղաքի ազատագրմանը:
Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Karar» լրատվամիջոցը՝ հղում անելով «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) աղբյուրներին: Վերոնշյալ զինտեխնիկան Սիրիայի սահմանամերձ Քամըշլը շրջան են տարվել բեռնատարներով և հանձնվել են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ներկայացուցիչների:
Միջանկյալ նշենք, որ Քամըշլը շրջանը գտնվում է հենց Թուրքիայի քրդաբնակ Նուսայբին շրջանի դիմաց: Եվ զենքերի մատակարարումը քրդական ուժերին հենց Նուսայբինից է նկատվել:
Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ-ի նախկին հայտարարությունների մեջ ասված էր, որ իրենք ետ չեն կանգնելու քրդական ուժերին զինելու որոշումից: Բայց միաժամանակ ամերիկյան կողմը երաշխիքներ էր տվել Թուրքիային, որ տրամադրված զենքերը սպառնալիք չեն հանդիսանա նրա համար:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան համարում է, որ PKK-ն և PYD-ն իրար հետ կապ ունեն, մինչդեռ քրդական կառույցները դա հերքում են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |