Տնտեսական10:10, 22 Մայիս 2017
Իրաքը դադարեցրել է Թուրքիայից լոլիկի ներկրումը

Իրաքը մայիսի 21-ից դադարեցրել է արտերկրից, այդ թվում նաև՝ Թուրքիայից լոլիկի ներկրումը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ekonomi.haber.com» լրատվակայքը՝ հիշեցնելով, որ Թուրքիան դեռ լիովին չի կարգավորել ապրանքների արտահանման ոլորտում Ռուսաստանի հետ ունեցած խնդիրները: Աղբյուրի հավաստմամբ՝ այս որոշումը բացասաբար կազդի թուրքական շուկայի վրա:
Իրաքի գյուղատնտեսության նախարարությունը հանդես է եկել թեմայի վերաբերյալ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ տեղական արտադրանքի, մասնավորապես Նեջեֆ և Քերբելա նահանգներում բերքի առատության շնորհիվ ներքին շուկայում լոլիկի պահանջարկը կարող է բավարարվել նաև առանց ներկրումների: Այս քայլով Իրաքը նաև փորձում է աջակցություն ցուցաբերել տեղական արտադրողներին:
Իրաքի նախարարության այս հայտարարությունը հրապարակվել է նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում:
Նշենք, որ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության արգելքների պատճառով անցյալ տարի Թուրքիայից լոլիկի արտահանման ծավալները կտրուկ նվազել էին՝ 367 մլն դոլարից հասնելով 238 մլն-ի: 2016թ. միայն Իրաք արտահանված լոլիկի ծավալները կազմել են 88 մլն դոլար: 2015թ. այդ ցուցանիշը կազմել էր 82.8 մլն , իսկ 2014թ.՝ 98.5 մլն դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |